Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում. Փաշինյանը կրկին ՀԷՑ-ին է անդրադարձել
13:41 30.07.2026 (Թարմացված է: 13:52 30.07.2026)
Բաժանորդագրվել
Նա նշեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի ցանկանում խախտել, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ պետք է քննարկի հարցը, որ հնարավոր է՝ մասնավոր ընկերության շահերը սպասարկող անձ է եղել կառավարությունում։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց (ենթադրաբար՝ խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է - խմբ.)։ Նա նման հայտարարություն արեց` խոսելով ՀԷՑ–ի՝ արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։
Նշենք, որ 2025 թվականի հուլիսին «Տաշիր կապիտալ» ընկերությունը դիմել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ, նշանակվել էր հրատապ արբիտրաժ` պարտավորեցնելու ՀՀ–ին ձեռնպահ մնալ էներգետիկայի մասին օրենքում և Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում կատարված փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև` ընկերության պետականացմանն ուղղված քայլերից, այդ թվում` ընկերությունում պետական ժամանակավոր կառավարիչ նշանակելուց և այլն։
Ու թեև արբիտրաժը դիմումին դրական ընթացք էր տվել, ՀՀ կառավարությունը շարունակեց իրագործել իր պլանավորած քայլերը։
Ու թեև արբիտրաժը դիմումին դրական ընթացք էր տվել, ՀՀ կառավարությունը շարունակեց իրագործել իր պլանավորած քայլերը։
«Խոսում էին, թե ՀԷՑ–ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին–խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցությունը–խմբ.)։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում` քննե՞լ են` սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս»,– ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նշեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի ցանկանում խախտել, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ պետք է քննարկի հարցը, որ հնարավոր է՝ մասնավոր ընկերության շահերը սպասարկող անձ է եղել կառավարությունում։
Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդեց, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։
Նա և՛ իրավապահ համակարգից, և ԿԿՀ–ից պատասխան պահանջեց, թե ինչու չեն քննել այդ դեպքը։ Փաշինյանը շեշտեց` պատահական չէ եռագլուխ կուսակցության» պոչում («Միասնության թևեր» կուսակցույթունը–խմբ.) հայտնվելը, քանի որ այդ կուսակցությունն էլ անհայտ է, թե որտեղից է ֆինանսավորում ստանում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 29-ին Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին ազատեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Նախորդ օրը Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես իրենց կհանեմ»։
Նա այսպես էր արտահայտվել` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։