00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բագրատ սրբազանը կիրակնօրյա պատարագների կմասնակցի Գեղարդում. միջնորդությունը բավարարվեց

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանը նիստի ընթացքում նշեց, որ Գառնու համայնքային ոստիկանների համար խնդիր է առաջանում ամեն կիրակի Էջմիածին ուղեկցելու առումով։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսուհետև կիրակնօրյա պատրագների կմասնակցի Գեղարդի վանական համալիրում։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը` բավարարելով փաստաբան Տաթևիկ Սողոյանի միջնորդությունը։
Նշենք, որ հունիսի 18-ին՝ հերթական դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը թեպետ բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բայց և թույլ տվեց Մայր տաճարում մասնակցելու կիրակնօրյա պատարագներին։
«Գառնու համայնքային ոստիկանության համար խնդիր է առաջանում ամեն կիրակի Էջմիածին ուղեկցելու առումով։ Հիմա միջնորդում ենք, որ դատարանը թույլատրի, որպեսզի ավելի մոտ տաճարում պատարագի մասնակցի` Գեղարդի վանական համալիրում։ Այդպիսով ոստիկաններին էլ ավելի հարմար կլինի»,– նշեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը` փոփոխելով կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, 2026 թ. ապրիլի 23-ին` 2 ամսով։
Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։
Լրահոս
0