https://arm.sputniknews.ru/20260724/gagik-tsarukjani-nkatmamb-nvor-gvorts-e-harucvel-pastabany-manramasner-hajtnec-105034113.html
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր գործ է հարուցվել. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր գործ է հարուցվել. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Այսօրվա հարցաքննության ժամանակ 2 առերեսում է տեղի ունեցել Իրանի քաղաքացիների հետ։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T23:37+0400
2026-07-24T23:37+0400
2026-07-24T23:54+0400
հայաստան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/25/23432589_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b1d6e9de57297816a1e83ea1163b18c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Ծառուկյանի հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։Նա պարզաբանեց, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրեն Արման Դավթյանին այսօր ձերբակալել են։Ինչ վերաբերում է շուրջ 12 ժամ տևած հարցաքննությանը, Խաչատրյանը նշեց, որ 2 առերեսում է տեղի ունեցել Իրանի քաղաքացի երկու եղբայրների հետ։ Նրա խոսքով` այսօր շարունակվել են նախորդ առերեսման ապօրինությունները, կրկին սահմանափակվել է Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը։«Մենք միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել, կարծում եմ՝ պետք է մեկնեին ՀՀ-ից։ Կարող եմ ենթադրել, որ դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները։ Բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով կրկին սահմանափակեցին մեր՝ հարցեր տալու իրավունքը»,- նշեց Խաչատրյանը։Նա ընդգծեց` մեր երկրում այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործեր ու ճնշումներ եղել են, բայց սա աննախադեպ է։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/25/23432589_104:0:1524:1065_1920x0_80_0_0_46792aaa572e84da55fca48cf9309c10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, քրեական գործ
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, քրեական գործ
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր գործ է հարուցվել. փաստաբանը մանրամասներ հայտնեց
23:37 24.07.2026 (Թարմացված է: 23:54 24.07.2026) Այսօրվա հարցաքննության ժամանակ 2 առերեսում է տեղի ունեցել Իրանի քաղաքացիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Ծառուկյանի
հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշեց փաստաբանը։
Նա պարզաբանեց, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրեն
Արման Դավթյանին այսօր ձերբակալել են։
Ինչ վերաբերում է շուրջ 12 ժամ տևած հարցաքննությանը, Խաչատրյանը նշեց, որ 2 առերեսում է տեղի ունեցել Իրանի քաղաքացի երկու եղբայրների հետ։ Նրա խոսքով` այսօր շարունակվել են նախորդ առերեսման ապօրինությունները, կրկին սահմանափակվել է Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը։
«Մենք միջանցքում նկատեցինք, որ եղբայրները ճամպրուկներով էին եկել, կարծում եմ՝ պետք է մեկնեին ՀՀ-ից։ Կարող եմ ենթադրել, որ դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում հապշտապ ավարտել այդ առերեսումները։ Բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով կրկին սահմանափակեցին մեր՝ հարցեր տալու իրավունքը»,- նշեց Խաչատրյանը։
Նա ընդգծեց` մեր երկրում այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործեր ու ճնշումներ եղել են, բայց սա աննախադեպ է։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։