https://arm.sputniknews.ru/20260723/pekn-artahanumy-khtanelu-nvor-mekhanizm-e-mtatsel-maqsaketeri-mvot-kajanateghineri-klinen-104960119.html
ՊԵԿ–ն արտահանումը խթանելու նոր մեխանիզմ է մտածել. մաքսակետերի մոտ կայանատեղիներ կլինեն
ՊԵԿ–ն արտահանումը խթանելու նոր մեխանիզմ է մտածել. մաքսակետերի մոտ կայանատեղիներ կլինեն
Sputnik Արմենիա
Նոր կարգավորումներով` կայնատեղիի համար մաքսակետից մինչև 20 կմ հեռավորության պահանջ կդրվի, 3000 քմ տարածքով։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T12:49+0400
2026-07-23T12:49+0400
2026-07-23T15:21+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ավտոկայանատեղի
անցակետ
բագրատաշեն անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59168867_82:0:942:484_1920x0_80_0_0_b91dcf13dbb96cab1be501d90cca2fa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական սահմանն անցնելու և արտահանում իրականացնելու համար բեռնատարները նախ պետք է մուտք գործեն կառուցվելիք նոր կուտակային կայանատեղիներ և ապա ըստ հերթական համարի` մոտենան մաքսակետ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` ներկայացնելով նոր կարգավորումները։Նրա խոսքով` սա այն բարեփոխումներից մեկն է, որ կխթանի արտահանումը և կհեշտացնելու գործընթացները երկու համակարգերի ներդրման միջոցով` հերթերի կառավարման և կայանատեղիների ստեղծման արդյունքում։Հակոբյանը նշեց, որ այս նոր կարգավորումն ինքնին հրապարակային օֆերտա է` մասնավորին առաջարկ, որով հնարավոր կլինի մինչև ՀՀ մաքսակետերը ստեղծելու կայանատեղիներ և քաղաքակիրթ ձևով սպասակելու բոլոր այն բեռնատարները, որոնք մաքսակետերից արտահանում են իրականացնում արտերկիր։Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ«Սա հնարավորություն կտա, որ պետական սահմանի անցման կետերի մոտ տրանսպորտային միջոցների կուտակումները բացառվեն»,– նշեց ՊԵԿ նախագահը։Նա տեղեկացրեց, որ բեռնատարների ամենամեծ թողունակությունն ունեն «Բագրատաշենի» (օրական միջինում` 250 բեռնատար), և «Ագարակի» (օրական միջինում` 220 բեռնատար) մաքսակետերը, որոնց մոտ պարտադիր պահանջ կլինի կուտակային կայանատեղիների ստեղծումը, որտեղից էլ բեռնատարները կշարժվեն դեպի մաքսակետ։Հակոբյանի ներկայացրած կարգավորումներով` կայնատեղիի համար մաքսակետից մինչև 20 կմ հեռավորության պահանջ կդրվի, 3000 քառ. մետր տարածքով` համապատասխան ասֆալտապատումով կամ բետոնապատումով, գծանշումներով, թվային համակարգով, տեսախցիկներով, որոնք փոխգործելի կլինեն ՊԵԿ թվային համակարգերի հետ։Ըստ նրա` սահմանվել են նաև բեռնատարների մեկնման առաջնահերթություններ։ Օրինակ` շուտ փչացող ապրանքներով բեռնատարները, որոնք արտահանում են կենդանի ձուկ, մսամթերք, կանթամթերք, միրգ–բանջարեղեն, առաջնային կսպասարկվեն։ Դրանց կհաջորդեն հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները` դիվանագիտական, դոնորական բեռները։Ի դեպ, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ հարկ վճարողները, որոնք ունեն հավաստագրեր, կունենան առավելություն. նրանք մաքսակետեն ավելի արագ կանցնեն, քան մյուսները։ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր
բագրատաշեն անցակետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59168867_190:0:835:484_1920x0_80_0_0_0d201cb42f7f93e1c0c0820b4e807c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ավտոկայանատեղի, անցակետ, բագրատաշեն անցակետ
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ավտոկայանատեղի, անցակետ, բագրատաշեն անցակետ
ՊԵԿ–ն արտահանումը խթանելու նոր մեխանիզմ է մտածել. մաքսակետերի մոտ կայանատեղիներ կլինեն
12:49 23.07.2026 (Թարմացված է: 15:21 23.07.2026) Նոր կարգավորումներով` կայնատեղիի համար մաքսակետից մինչև 20 կմ հեռավորության պահանջ կդրվի, 3000 քմ տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական սահմանն անցնելու և արտահանում իրականացնելու համար բեռնատարները նախ պետք է մուտք գործեն կառուցվելիք նոր կուտակային կայանատեղիներ և ապա ըստ հերթական համարի` մոտենան մաքսակետ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` ներկայացնելով նոր կարգավորումները։
Նրա խոսքով` սա այն բարեփոխումներից մեկն է, որ կխթանի արտահանումը և կհեշտացնելու գործընթացները երկու համակարգերի ներդրման միջոցով` հերթերի կառավարման և կայանատեղիների ստեղծման արդյունքում։
Հակոբյանը նշեց, որ այս նոր կարգավորումն ինքնին հրապարակային օֆերտա է` մասնավորին առաջարկ, որով հնարավոր կլինի մինչև ՀՀ մաքսակետերը ստեղծելու կայանատեղիներ և քաղաքակիրթ ձևով սպասակելու բոլոր այն բեռնատարները, որոնք մաքսակետերից արտահանում են իրականացնում արտերկիր։
«Սա հնարավորություն կտա, որ պետական սահմանի անցման կետերի մոտ տրանսպորտային միջոցների կուտակումները բացառվեն»,– նշեց ՊԵԿ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ բեռնատարների ամենամեծ թողունակությունն ունեն «Բագրատաշենի» (օրական միջինում` 250 բեռնատար), և «Ագարակի» (օրական միջինում` 220 բեռնատար) մաքսակետերը, որոնց մոտ պարտադիր պահանջ կլինի կուտակային կայանատեղիների ստեղծումը, որտեղից էլ բեռնատարները կշարժվեն դեպի մաքսակետ։
Հակոբյանի ներկայացրած կարգավորումներով` կայնատեղիի համար մաքսակետից մինչև 20 կմ հեռավորության պահանջ կդրվի, 3000 քառ. մետր տարածքով` համապատասխան ասֆալտապատումով կամ բետոնապատումով, գծանշումներով, թվային համակարգով, տեսախցիկներով, որոնք փոխգործելի կլինեն ՊԵԿ թվային համակարգերի հետ։
«Հերթերի կառավարման համակարգը լինելու է պետական` ՊԵԿ կառավարման ներքո։ Հիմա այն մշակման փուլում է։ Այս համակարգը թափանցիկ է լինելու, հասանելի բոլորին, որպեսզի մարդիկ տեսնեն` կայանատեղիում տեղ կա՞, թե՞ ոչ, ինչպիսի զբաղածություն է և ինչ գին են առաջարկում։ Ի դեպ, հնարավոր ներդրողները կայանատեղիում կանգնելու համար գնի առավելագույն սահմանաչափ պետք է սահմանեն 5000 դրամը»,– ընդգծեց Հակոբյանը։
Ըստ նրա` սահմանվել են նաև բեռնատարների մեկնման առաջնահերթություններ։ Օրինակ` շուտ փչացող ապրանքներով բեռնատարները, որոնք արտահանում են կենդանի ձուկ, մսամթերք, կանթամթերք, միրգ–բանջարեղեն, առաջնային կսպասարկվեն։ Դրանց կհաջորդեն հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները` դիվանագիտական, դոնորական բեռները։
Ի դեպ, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ հարկ վճարողները, որոնք ունեն հավաստագրեր, կունենան առավելություն. նրանք մաքսակետեն ավելի արագ կանցնեն, քան մյուսները։