https://arm.sputniknews.ru/20260418/hh-karavarutjuny-kparzecni-orinakeli-hark-vtsharvoghneri-hamar-mi-sharq-yntacakarger-101118022.html
ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր
ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր
Sputnik Արմենիա
ՊԵԿ-ն առաջարկում է նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը... 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T11:39+0400
2026-04-18T11:39+0400
2026-04-18T11:39+0400
հարկեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98683942_0:0:1600:901_1920x0_80_0_0_834cc93aebce7304a0493f937e1c68eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր։ Կառավարության նիստում այսօր քննարկվեց և ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց, որ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը և հարկային վարչարարության շարունակական բարելավումը:Հակոբյանը նշեց , որ առաջարկում են նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկսով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումբերի հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98683942_177:0:1600:1067_1920x0_80_0_0_912f52aabe9e6aa0e3fe80565e0783a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր
ՊԵԿ-ն առաջարկում է նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկսով նվազեցնել ռիսկերը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր։ Կառավարության նիստում այսօր քննարկվեց և ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց, որ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը և հարկային վարչարարության շարունակական բարելավումը:
«Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիրտարկում՝ եռամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը և առանց 12 ամիսը մեկ դիմում ներկայացնելու»,–ասաց ՊԵԿ նախագահը։
Հակոբյանը նշեց , որ առաջարկում են նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկսով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումբերի հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ: