https://arm.sputniknews.ru/20260508/sjuniqum-maqsajin-lvogistik-kentrvon-kkarucvi-shinashkhatanqnery-nakhatesvum-e-sksel-2027t-101920030.html
Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ
Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ այս ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T14:09+0400
2026-05-08T14:09+0400
2026-05-08T14:10+0400
սյունիք
սիսիան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
լոգիստիկա
մաքսակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101915297_0:103:2000:1228_1920x0_80_0_0_41b538d6c7e0fa01ea62452b233a853b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը, հայտնում են կոմիտեից:Ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ՊԵԿ-ը ստորագրել է «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության հետ: Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի European Bank for Reconstruction and Development (EBRD) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված կլինի դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների դյուրացմանը։ Նորաստեղծ կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները:Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին։
սյունիք
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101915297_113:0:1888:1331_1920x0_80_0_0_64aa4b89acd3d5ae204becd3f9b1ec8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, սիսիան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), լոգիստիկա, մաքսակետ
սյունիք, սիսիան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), լոգիստիկա, մաքսակետ
Սյունիքում մաքսային, լոգիստիկ կենտրոն կկառուցվի. շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2027թ
14:09 08.05.2026 (Թարմացված է: 14:10 08.05.2026) ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ այս ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը,
հայտնում են կոմիտեից:
Ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ՊԵԿ-ը ստորագրել է «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության հետ:
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։
«Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»,- համոզված է Հակոբյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի European Bank for Reconstruction and Development (EBRD) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված կլինի դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների դյուրացմանը։ Նորաստեղծ կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին։