00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Համալիր մոտեցում է պետք. բելառուս մասնագետները կարող են օգնել թեթևացնել Երևանի խցանումները

© Sputnik / Asatur YesayantsԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Բաժանորդագրվել
Արհեստական բանականության հիման վրա գործող համակարգն ունակ է վայրկյանների ընթացքում հաշվարկել երթուղիների միլիոնավոր տարբերակներ՝ կրճատելով առաքման ժամանակը և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Infinium-ում նախատեսում են այս լուծումը հարմարեցնել հայաստանյան շուկային։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի -Sputnik. Վերջին երկու տարվա ընթացքում Երևանը բախվել է տրանսպորտային խցանումների լուրջ աճի և ճանապարհների ծանրաբեռնվածությամբ ավելի ու ավելի է նմանվում Մոսկվային։ Բելառուսական Infinium ընկերությունների խմբի բաժնի պետ Դմիտրի Դորդալը վստահ է՝ խնդիրը հիմնավոր լուծել հնարավոր է միայն ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման հաշվին։ Այդուհանդերձ, ժամանակակից թվային լուծումներն ունակ են փոխադրումների արդյունավետությունը բարձրացնել արդեն այսօր։
Նրա խոսքով՝ ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակն զգալիորեն տարբերվում է, օրինակ, Մինսկից, որտեղ խցանումներն առաջանում են հիմնականում ճանապարհների, կամուրջների նորոգման ժամանակ կամ խոշոր ՃՏՊ-ներից հետո։
«Երթևեկությունն արմատապես բեռնաթափել հնարավոր է միայն համալիր մոտեցմամբ: Նախ և առաջ անհրաժեշտ է նոր ճանապարհներ կառուցել»,–Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Դորդալը։
Նա հավելեց, որ ընկերությունն արդեն վերլուծում է Հայաստանում տրանսպորտային հոսքերի առանձնահատկությունները։ Այս տվյալների հիման վրա Infinium-ը նախատեսում է տեղական փոխադրողներին առաջարկել լոգիստիկայի կառավարման համակարգ, որն արհեստական բանականության և մեծ տվյալների վերլուծության օգնությամբ ինքնուրույն հաշվարկում է առաքման ամենաարդյունավետ երթուղիները։
Ինչպես պարզաբանեց փորձագետը, ձեռքով պլանավորման դեպքում լոգիստը ստիպված է լինում հաշվի առնել հսկայական քանակությամբ գործոններ: Օրինակ՝ 60-70 առաքման կետեր բաշխել քսան մեքենաների միջև, որոշել, թե որ բեռը որ մեքենայի մեջ բարձել, ինչպես նաև պահպանել հաճախորդների ժամանակային պատուհանները: Նման հաշվարկների վրա ժամեր են ծախսվում, այնինչ համակարգը մի քանի վայրկյանում վերլուծում է միլիոնավոր համակցություններ և ընտրում տնտեսապես ամենաշահավետ տարբերակը:
Միակ ճանապարհը սա է. ինչ է առաջարկում Ավինյանը Երևանի կենտրոնում երթևեկության համար
«Լոգիստը ֆիզիկապես չի կարող նման հաշվարկներ կատարել։ Դրա համար նրանից տարիներ կպահանջվեին։ Համակարգն այդ ամենն անում է հաշված վայրկյաններում»,-նշեց Դորդալը։
Նրա խոսքով՝ լուծումը նախատեսված է «միջին և վերջին մղոնի» փոխադրումների կառավարման համար և ունակ է միաժամանակ մշակել հազարավոր պատվերներ։ Ընդ որում, թվային համակարգը չի փոխարինում լոգիստին. մասնագետը շարունակում է փոխգործակցել վարորդների ու հաճախորդների հետ, համաձայնեցնում է առաքումը և օպերատիվ կերպով լուծում է առաջացող խնդիրները, օրինակ՝ եթե ստացողը տանը չի եղել կամ մեքենան ուշացել է բարձման ժամանակ։
Այսօր համակարգն ակտիվորեն օգտագործվում է Բելառուսում և զբաղեցնում է նմանատիպ լուծումների շուկայի շուրջ 90%-ը։ Այն կիրառում են ամենատարբեր ոլորտների ձեռնարկություններ՝ մսի կոմբինատներից ու կաթնամթերք արտադրողներից մինչև առաքման ծառայություններ։ Հարթակն աշխատում է նաև Ռուսաստանում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում և այլ խոշոր քաղաքներում։
Դորդալը նշեց, որ համակարգը վերլուծում է մեքենաների GPS-թրեքերների տվյալները և գիտի, թե միջինում որքան ժամանակ է խլում յուրաքանչյուր երթուղով շարժվելն առավոտյան, կեսօրին և երեկոյան։ Դրա շնորհիվ այն բարձր ճշգրտությամբ կանխատեսում է առաքման ժամանակը։
Հայաստանում առավելագույնս արդյունավետ աշխատելու համար համակարգը պետք է տեղական տվյալների բավարար ծավալ կուտակի։ Ալգորիթմներն աստիճանաբար տեղեկատվություն են հավաքում օրվա տարբեր ժամերին տրանսպորտի շարժման արագության մասին և ժամանակի ընթացքում կկարողանան կանխատեսել, թե երբ արժե մեքենաները երթուղի հանել։
Երևանի քաղաքապետարանն իր պատասխանատվությունը գցում է վարորդի գրպանը. Էդգար Գալստյան
Հարթակի առանձնահատկությունը ճանապարհային ցանցի մանրամասն վերլուծությունն է։ Այն հաշվարկում է շարժման միջին արագությունը բառացիորեն մի խաչմերուկից մյուսը, ընդ որում՝ առանձին տրանսպորտի տարբեր տեսակների համար։ Օրինակ՝ մարդատար ավտոմեքենան կարող է նույն հատվածն անցնել զգալիորեն ավելի արագ, քան 5-10 տոննա կշռող բեռնատարը։ Դրա շնորհիվ համակարգն առավելագույն ճշգրտությամբ որոշում է յուրաքանչյուր ճանապարհային հատվածն անցնելու ժամանակը։
Խոսելով Երևանում տիրող իրավիճակի մասին՝ փորձագետը նշեց, որ կոմերցիոն փոխադրումների մի մասը նպատակահարմար է տեղափոխել գիշերային ժամեր։ Նման պրակտիկա վաղուց կիրառվում է Մոսկվայում, որտեղ շատ առևտրային ցանցեր ապրանքը գիշերն են ընդունում։
«Երբ խոսքը վերաբերում է խանութներ մատակարարումներին, գիշերը քաղաքն ազատ է, ուստի կարիք չկա մի քանի ժամ կանգնել խցանումների մեջ»,-նշել է նա։
Երևանում խցանումների կառավարման նոր ծրագիրը կգործի 2027 թվականից. Ավինյան
Միևնույն ժամանակ, մասնավոր հաճախորդներին ապրանքների առաքումը սահմանափակված է գնորդների նախապատվություններով և նախապես ընտրված ժամային միջակայքերով, ուստի նման փոխադրումներն ամբողջությամբ գիշերային ժամեր տեղափոխելն անհնար է։
Չնայած թվային լուծումների հնարավորություններին՝ միայն ժամանակակից տեխնոլոգիաների հաշվին խցանումներն ամբողջությամբ վերացնելն անհնար է։ Դորդալի կարծիքով՝ տրանսպորտային խնդրի երկարաժամկետ լուծման համար Երևանը պետք է զարգացնի ճանապարհային ենթակառուցվածքները և նոր ճանապարհներ կառուցի։
Լրահոս
0