https://arm.sputniknews.ru/20260613/erevani-qaghaqapetarann-ir-pataskhanatvutjuny-gcum-e-varvordi-grpany-edgar-galstjan-103452671.html
Երևանի քաղաքապետարանն իր պատասխանատվությունը գցում է վարորդի գրպանը. Էդգար Գալստյան
Երևանի քաղաքապետարանն իր պատասխանատվությունը գցում է վարորդի գրպանը. Էդգար Գալստյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետն արձանագրում է, որ ժամանակին կարմիր գծերի թանկացումը ներկայացվում էր որպես խցանումների խնդրի լուծում։... 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T09:55+0400
2026-06-13T09:55+0400
2026-06-13T10:52+0400
տրանսպորտ
երևան
երևանի քաղաքապետարան
խցանում
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/74/15687470_0:24:1501:868_1920x0_80_0_0_3b706ce949d818ce809baab9eed57bad.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանում մարդատար ավտոմեքենաների սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, երբ քաղաքային իշխանությունն արդեն լիարժեք ապահոված կլինի մարդու տեղաշարժը А կետից B կետ` օրվա ցանկացած ժամին, ցանկացած ուղղությամբ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը։Հունիսի 12-ին Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում խցանումների նվազեցման նպատակով նախատեսվում է մարդատար ավտոմեքենաների համար սահմանել որոշակի սահմանափակումներ։ Քաղաքապետի խոսքով՝ նախատեսվող սահմանափակումները պետք է զուգորդվեն հանրային տրանսպորտի զարգացման հետ՝ առանձնացված և ամբողջական երթուղային գծերի ստեղծմամբ։ Նրա գնահատմամբ՝ նման մոդելներ արդեն գործում են եվրոպական մի շարք քաղաքներում և կիրառվելու են նաև Երևանում։ Ավինյանը նշեց, որ մինչ այդ մայրաքաղաքի մուտքերի մոտ չափվում է ավտոմեքենաների հոսքը, ինչը հնարավորություն կտա ձևավորել ամբողջական պատկեր՝ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։ Այդպիսով պարզ կդառնա, թե որքան ավտոմեքենա է օրական մուտք գործում Երևան և ինչքան կայանատեղի է անհրաժեշտ քաղաքի տարբեր հատվածներում։ Նախնական արդյունքները սպասվում են սեպտեմբեր–հոկտեմբերին, իսկ ծրագրի իրականացումը նախատեսվում է 2027 թվականին։Էդգար Գալստյանը նշում է, որ սահմանափակման տարբեր մոդելներ այսօր կիրառվում են աշխարհի տարբեր քաղաքներում. մի տեղ ընդհանրապես արգելվում է մուտքը քաղաք, մեկ այլ տեղ սահմանափակումները մասնակի են` մի օր արգելվում է կենտ համարանիշներով մեքենաների մուտքը, մեկ այլ օր` զույգ թվերով։ Կամ արգելքը գործում է որոշակի ժամերի և որոշակի տարածքների համար։Գալստյանը միաժամանակ նկատում է, որ առաջարկվող սահմանափակումը շատ լուրջ խնդիրներ է «խոստանում» նաև մայրաքաղաքում աշխատող մարզաբնակներին։ Երևանի մատույցներում նրանք պարզապես չունեն իրենց ավտոմեքենաները կայանելու ու ճանապարհը քաղաքային տրանսպորտով շարունակելու հնարավորություն։«Եկավ, հասավ Երևան։ Հետո ի՞նչ է անելու։ Կայանատեղիներ չկան, երթուղիներ չկան։ Դրա համար նոր երթուղային ցանց է պետք, որ ավտոմեքենան կայանատեղիում կայանելուց հետո մարդն անմիջապես կայանատեղիին հարող հատվածից նստի տրանսպորտ, գնա։ Դրանից բացի, այդ կայանատեղիները անվճա՞ր են լինելու, թե՞ վճարովի, ի՞նչ վճարներ են սահմանվելու։ Եթե մարդը վճարի, ուրեմն արդեն կրկնակի տուժեց` հա՛մ կայանատեղիի վճար պիտի տա, հա՛մ հասարակական տրանսպորտի վճար, հա՛մ էլ իր մեքենայով գա, հասնի Երևան»,– հնարավոր խնդիրներն է մատնանշում Գալստյանը։«Խելացի» լուսացույցներ խցանումների դեմ պայքարի համար. Պերմի մասնագետների առաջարկը ԵրևանինՄինչև բոլոր այս հարցերը չլուծվեն, ծագած հարցերին լիարժեք պատասխաններ չտրվեն, որևէ նախագիծ, մեր զրուցակցի պնդմամբ, չի կարող քննարկման դրվել, և առկա պայմաններում սահմանափակումներից խոսելով` իշխանությունն իր պատասխանատվությունը գցում է ինչ-որ մեկի գրպանը` տարանջատելով խնդիրն իրանից և ներկայացնելով, թե վարորդները եթե քաղաք չմտնեն, խնդիրը կլուծվի։«Պարոն քաղաքային իշխանությո՛ւն, վարորդներին արգելելու փոխարեն մետրոյի կայարանների քանակն ավելացրեք, որ վարորդը տնից մեքենայով ամեն օր գործի չգնա, ինքը կայարան ունենա մետրոյի։ Ճոպանուղու հարցը լուծե՛ք, նոր կոմունիկացիաների, էստակադաների հարցը լուծե՛ք, որ դրանց արդյունքում երթևեկությունը ամբողջությամբ թեթևանա»,– քաղաքապետարանի պաշտոնյաներին խորհուրդ է տալիս Էդգար Գալստյանը։Նախկին պաշտոնյան նաև հիշեցնում է, որ ժամանակին կարմիր գծերի թանկացումը ներկայացվում էր որպես խցանումների խնդրի լուծում։ Արդյունքում, սակայն, գինը 13 անգամ բարձրացավ, սակայն մայրաքաղաքի կենտրոնում ազատ կայանատեղի չկա, իսկ խցանումների խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլև օր օրի ավելի է սրվում։ՀՀ–ում գրանցված 1 մլն տրանսպորտային միջոց կա. նախարարը` խցանումների մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/74/15687470_0:0:1333:1000_1920x0_80_0_0_699a89e7f03092ba677a3ec603fa7d2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան, երևանի քաղաքապետարան, խցանում, ավտոմեքենա
տրանսպորտ, երևան, երևանի քաղաքապետարան, խցանում, ավտոմեքենա
Երևանի քաղաքապետարանն իր պատասխանատվությունը գցում է վարորդի գրպանը. Էդգար Գալստյան
09:55 13.06.2026 (Թարմացված է: 10:52 13.06.2026) Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետն արձանագրում է, որ ժամանակին կարմիր գծերի թանկացումը ներկայացվում էր որպես խցանումների խնդրի լուծում։ Արդյունքում գինը 13 անգամ բարձրացավ, իսկ խցանումների խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլև օր օրի ավելի է սրվում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանում մարդատար ավտոմեքենաների սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, երբ քաղաքային իշխանությունն արդեն լիարժեք ապահոված կլինի մարդու տեղաշարժը А կետից B կետ` օրվա ցանկացած ժամին, ցանկացած ուղղությամբ։
Sputnik Արմենիային այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը։
Հունիսի 12-ին Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում խցանումների նվազեցման նպատակով նախատեսվում է
մարդատար ավտոմեքենաների համար սահմանել որոշակի սահմանափակումներ։ Քաղաքապետի խոսքով՝ նախատեսվող սահմանափակումները պետք է զուգորդվեն հանրային տրանսպորտի զարգացման հետ՝ առանձնացված և ամբողջական երթուղային գծերի ստեղծմամբ։ Նրա գնահատմամբ՝ նման մոդելներ արդեն գործում են եվրոպական մի շարք քաղաքներում և կիրառվելու են նաև Երևանում։ Ավինյանը նշեց, որ մինչ այդ մայրաքաղաքի մուտքերի մոտ չափվում է ավտոմեքենաների հոսքը, ինչը հնարավորություն կտա ձևավորել ամբողջական պատկեր՝ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։ Այդպիսով պարզ կդառնա, թե որքան ավտոմեքենա է օրական մուտք գործում Երևան և ինչքան կայանատեղի է անհրաժեշտ քաղաքի տարբեր հատվածներում։ Նախնական արդյունքները սպասվում են սեպտեմբեր–հոկտեմբերին, իսկ ծրագրի իրականացումը նախատեսվում է 2027 թվականին։
Էդգար Գալստյանը նշում է, որ սահմանափակման տարբեր մոդելներ այսօր կիրառվում են աշխարհի տարբեր քաղաքներում. մի տեղ ընդհանրապես արգելվում է մուտքը քաղաք, մեկ այլ տեղ սահմանափակումները մասնակի են` մի օր արգելվում է կենտ համարանիշներով մեքենաների մուտքը, մեկ այլ օր` զույգ թվերով։ Կամ արգելքը գործում է որոշակի ժամերի և որոշակի տարածքների համար։
«Բայց այս քաղաքներում ցանկացած քաղաքացի գիտի, որ արգելքի պայմաններում ինքը կարող է ապահովել իր տեղաշարժը А կետից B կետ` իր ուզած ժամին, ամենահարմարավետ ձևով։ Մեզ մոտ նման բան կա՞ այսօր։ Իհարկե ոչ։ Հետևաբար, սահմանափակել` մեր դեպքում նշանակում է ամբողջությամբ սահմանափակել քաղաքացու տեղաշարժի իրավունքը, որովհետև առանց անձնական ավտոմեքենայի А կետից B կետ տեղափոխման համար մենք չունենք հստակ մեխանիզմներ, չունենք ենթակառուցվածքներ, տրանսպորտը թերի է»,– նշում է մասնագետը։
Գալստյանը միաժամանակ նկատում է, որ առաջարկվող սահմանափակումը շատ լուրջ խնդիրներ է «խոստանում» նաև մայրաքաղաքում աշխատող մարզաբնակներին։ Երևանի մատույցներում նրանք պարզապես չունեն իրենց ավտոմեքենաները կայանելու ու ճանապարհը քաղաքային տրանսպորտով շարունակելու հնարավորություն։
«Եկավ, հասավ Երևան։ Հետո ի՞նչ է անելու։ Կայանատեղիներ չկան, երթուղիներ չկան։ Դրա համար նոր երթուղային ցանց է պետք, որ ավտոմեքենան կայանատեղիում կայանելուց հետո մարդն անմիջապես կայանատեղիին հարող հատվածից նստի տրանսպորտ, գնա։ Դրանից բացի, այդ կայանատեղիները անվճա՞ր են լինելու, թե՞ վճարովի, ի՞նչ վճարներ են սահմանվելու։ Եթե մարդը վճարի, ուրեմն արդեն կրկնակի տուժեց` հա՛մ կայանատեղիի վճար պիտի տա, հա՛մ հասարակական տրանսպորտի վճար, հա՛մ էլ իր մեքենայով գա, հասնի Երևան»,– հնարավոր խնդիրներն է մատնանշում Գալստյանը։
Մինչև բոլոր այս հարցերը չլուծվեն, ծագած հարցերին լիարժեք պատասխաններ չտրվեն, որևէ նախագիծ, մեր զրուցակցի պնդմամբ, չի կարող քննարկման դրվել, և առկա պայմաններում սահմանափակումներից խոսելով` իշխանությունն իր պատասխանատվությունը գցում է ինչ-որ մեկի գրպանը` տարանջատելով խնդիրն իրանից և ներկայացնելով, թե վարորդները եթե քաղաք չմտնեն, խնդիրը կլուծվի։
«Պարոն քաղաքային իշխանությո՛ւն, վարորդներին արգելելու փոխարեն մետրոյի կայարանների քանակն ավելացրեք, որ վարորդը տնից մեքենայով ամեն օր գործի չգնա, ինքը կայարան ունենա մետրոյի։ Ճոպանուղու հարցը լուծե՛ք, նոր կոմունիկացիաների, էստակադաների հարցը լուծե՛ք, որ դրանց արդյունքում երթևեկությունը ամբողջությամբ թեթևանա»,– քաղաքապետարանի պաշտոնյաներին խորհուրդ է տալիս Էդգար Գալստյանը։
Նախկին պաշտոնյան նաև հիշեցնում է, որ ժամանակին կարմիր գծերի թանկացումը ներկայացվում էր որպես խցանումների խնդրի լուծում։ Արդյունքում, սակայն, գինը 13 անգամ բարձրացավ, սակայն մայրաքաղաքի կենտրոնում ազատ կայանատեղի չկա, իսկ խցանումների խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլև օր օրի ավելի է սրվում։