00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միակ ճանապարհը սա է. ինչ է առաջարկում Ավինյանը Երևանի կենտրոնում երթևեկության համար

© Sputnik / Aram NersesyanДвижение
Движение - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքապետի՝ որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում երթևեկող մեքենաների 35%-ն ընդամնեը 2 կմ է երթևեկում, ծանրաբեռնվածությունը պետք է լինի հանրային տրանսպորտում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` ներկայացնելով կենտրոնում կատարված ուսումնասիրությունները։
«Կենտրոնում երթևեկող թեթև մարդատար մեքենաների շարժը վերջին շրջանում ուսումնասիրվել է: Միջինում 10-20 կմ/ժ արագությամբ են երթևեկում մեքենաները կենտրոնում պիկ ժամերին, բայց ֆիքսենք, որ մարդու քայլքը միջինում 5 կմ/ժ է:
Կենտրոնում թեթև մարդատար մեքենայով երթևեկության մոտ 35%-ը 2 կմ հեռավորության համար է իրականացվում: Հիմնականում միայն կենտրոնում է այդպես լինում»,- նշեց Ավինյանը:
Նրա խոսքով` ընթանում են շինարարություններ, նոր կամուրջների կառուցման ծրագրեր, բայց այնուամենայնիվ Երևանի, հատկապես՝ փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու հնարավորություն չունեն։ Ըստ Ավինյանի` տարեցտարի ավելի շատ մարդատար մեքենաներ են քաղաքում հայտնվում և առաջին բանը, որ պետք է արվի` հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր ունենալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ավելի արագ։
Շեշտեց՝ գերծանրաբեռնված հատվածներում չպետք է մեքենաները շատ լինեն, այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հանրային տրանսպորտի վրա:
Ավինյանը նաև հանձնարարեց` որպես առաջնային ծրագիր պետք է դիտարկել մետրոյի կայարանների հարակից տարածքներում մեծ ավտոկայանատեղիներ ունենալը։ Ընդգծեց` մարդիկ պետք է կարողնանա գալ և կայանել իրենց մեքենաները այդ հատվածներում, ապա իրենց շարժը շարունակել հանրային տրանսպորտով։
Լրահոս
0