https://arm.sputniknews.ru/20260612/erevanum-khcanumneri-karavarman-nvor-tsragiry-kgvortsi-2027-tvakanic-avinjan-103407752.html
Երևանում խցանումների կառավարման նոր ծրագիրը կգործի 2027 թվականից. Ավինյան
Երևանում խցանումների կառավարման նոր ծրագիրը կգործի 2027 թվականից. Ավինյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի դիտարկումներով` խցանումների պատճառը տնտեսական աճն է, որը բերել է մարդատար մեքենաների քանակի ահռելի աճի։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T11:26+0400
2026-06-12T11:26+0400
2026-06-12T12:05+0400
երևան
խցանում
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/05/10740500_0:0:1600:901_1920x0_80_0_0_62458f09ca652b6fb648c421defed652.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանում այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր` կարգավորելու մայրաքաղաքի խցանումները։ Այդ մասին ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նա տեղեկացրեց, որ քաղաքապետրանը ստեղծել է հատուկ հիմնարկ` երթևեկության կառավարման կենտրոնը, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ` ներդնելու թվային լուծումներ և կատարելու վերլուծություն։ Այս հիմնարկի կատարած աշխատանքների նախնական արդյունքները կլինեն այս տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, իսկ արդեն 2027 թվականին կսկսեն ծրագիրն իրականացնել։ Նրա խոսքով` արդյունքում կունենան հստակ թվեր, թե որքան մեքենա է մուտք գործում Երևան, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն մուտքերի մոտ։ Ավինյանի դիտարկումներով` խցանումների պատճառը տնտեսական աճն է, որը բերել է մարդատար մեքենաների քանակի ահռելի աճի։ Ըստ նրա` որքան էլ ավելացնեն ավտոբուսների քանակը, այն իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե չլինի մարդատար մեքենաների սահմանափակում։Փաշինյանը Երևանի խցանումների կարգավորման հետ կապված դեռևս հստակ լուծում չունի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1074/05/10740500_164:0:1439:956_1920x0_80_0_0_85ff5abe6f01702b4b37f1233998a4ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, խցանում, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան
երևան, խցանում, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան
Երևանում խցանումների կառավարման նոր ծրագիրը կգործի 2027 թվականից. Ավինյան
11:26 12.06.2026 (Թարմացված է: 12:05 12.06.2026) Երևանի քաղաքապետի դիտարկումներով` խցանումների պատճառը տնտեսական աճն է, որը բերել է մարդատար մեքենաների քանակի ահռելի աճի։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանում այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր` կարգավորելու մայրաքաղաքի խցանումները։ Այդ մասին ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ քաղաքապետրանը ստեղծել է հատուկ հիմնարկ` երթևեկության կառավարման կենտրոնը, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ` ներդնելու թվային լուծումներ և կատարելու վերլուծություն։ Այս հիմնարկի կատարած աշխատանքների նախնական արդյունքները կլինեն այս տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, իսկ արդեն 2027 թվականին կսկսեն ծրագիրն իրականացնել։
«Այս հիմնարկը սկսել է կոնկրետ արդյունքներ տալ. սկսել է չափումներ իրականացնել Երևան քաղաքաի մուտքերի մոտ ավտոմեքենաների հոսքի, և այդ հաշվարկների հիման վրա այս տարի մեզ տալու է փոփոխությունների ծրագիր, թե ինչ պետք է տեղի ունենա»,– նշեց Ավինյանը։
Նրա խոսքով` արդյունքում կունենան հստակ թվեր, թե որքան մեքենա է մուտք գործում Երևան, ինչ չափի կայանման տեղեր պետք է ստեղծվեն մուտքերի մոտ։
Ավինյանի դիտարկումներով` խցանումների պատճառը տնտեսական աճն է, որը բերել է մարդատար մեքենաների քանակի ահռելի աճի։ Ըստ նրա` որքան էլ ավելացնեն ավտոբուսների քանակը, այն իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե չլինի մարդատար մեքենաների սահմանափակում։