00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

© SputnikԱնդրանիկ Թևանյանը
Անդրանիկ Թևանյանը  - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Անդրանիկ Թևանյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը ձերբակալվել է այս տարվա մայիսին։ Թևանյանը պահանջում է բաց նիստ, սակայն դատաքննությունն ընթանում է փակ ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ առաջին ատյանի դատարանն այսօր 2 ամսով երկարացրեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքը:
Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` 2 ամսով երկարաձգվել է կալանքը։ Միակ բանը, որ արձանագրվել է, բժշկական օգնության իրավունքն է. քննիչին պարտադրել են, որ Թևանյանն իրավունք ունենա քաղաքացիական հիվանդանոցում իր բժշկի մոտ բուժում ստանալ»,– ասաց փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
Նրա խոսքով` որոշումը նոր է ստացել, ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ, բայց վստահեցրեց` քրեական գործ չկա։ Ընդգծեց` իրավապահներն էլ չեն կարողանում որոշել` պետական գաղտնիք է, թե ոչ, նույնիսկ պարզաբանում չեն տալիս։
«Պետական գաղտնիքը վերացական հասկացություն չէ, հստակ սահմանումներ կան։ Որևէ տեղեկություն պետական գաղտնիք դառնալու համար սկզբում գաղտնագրվում է, ուղարկվում ԱԱԾ, օրենքում սահմանված ժամկետում հաշվառման վերցվում, գրվում է, որ գաղտնիք է, սահմանափակումներ են կիրառվում։ Այս ամենից հետո գաղտնիության աստիճանն է նշվում` գաղտնի, հույժ գաղտնի և հատուկ կարևորության ինֆորմացիա։ Մենք այժմ պահանջում ենք այդ գաղտնագրումները, քանի որ առանց դրա որևէ տեղեկութուն չի կարող պետական գաղտնիք համարվել»,– ասաց Մարաբյանը։
Նա պնդեց` բոլոր ներկայացված այսպես կոչված հիմքերը կանխավարկածներ են։
Ինչ վերաբերում է տեսակցություններին, ապա դատավորն այդ հարցի շուրջ բանավոր ոչինչ չի ասել, բայց գրավոր դեռ չգիտի` ինչ է նշված։
Նշենք, որ ավելի վաղ Թևանյանը մեկուսարանից հայտարարություն էր արել, որով պահանջել էր իր գործով բաց դատաքննություն անցկացնել: Նա կարծում է, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչի համար են իրեն մեղադրում, և հանրությանը պետք է ցույց տան իրականությունը։

Թևանյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:

Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։
Լրահոս
0