https://arm.sputniknews.ru/20260712/mer-kusakcutjan-dem-tvotal-hardzakumy-sharunakvum-e-tevanjany-qkhic-ugherdz-e-hghel-104531201.html
Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Թևանյանը ՔԿՀ–ից ուղերձ է հղել
Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Թևանյանը ՔԿՀ–ից ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն անցել է ակնհայտ ահաբեկչության ու հատում է կարմիր գծերը։ 12.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-12T18:00+0400
2026-07-12T18:00+0400
2026-07-12T18:09+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
«մայր հայաստան» ժողովրդական շարժում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_0:67:1280:787_1920x0_80_0_0_67b48094860f39ec2cbb885b48a088ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության դեմ տոտալ հարձակումները շարունակվում են։ Այս մասին ասված է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձում, որում նա անդրադարձել է իր կուսակից Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը։Նշենք, որ հուլիսի 9-ին առավոտյան իրավապահները ներխուժել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան և այնտեղից նրան ձերբակալել ու քրեական վարույթի շրջանակում տեղափոխել ՔԿ։ Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ քննչական կոմիտեն։ Մանուկյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։Նա հիշեցրել է, որ կալանավորել են Գագիկ Ծառուկյանին, հետո անցել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, իսկ օրեր առաջ էլ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։ Թևանյանը կոչ է արել միասնական ջանքերով այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմն առնել, այլապես վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինի։«Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։ Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ»,– նշել է Թևանյանը։Քաղաքական գործիչը նաև նկատել է, որ Փաշինյանը իր ճեպազրույցներից մեկում ՀՀ տարածքից զիջումների վերաբերյալ անոնս է արել ու դրա պատասխանատու «նշանակել» իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։Թևանյանը շեշտել է` Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։Հիշեցնենք, որ ըստ ՔԿ–ի` քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_72:0:1209:853_1920x0_80_0_0_957868cb68d83d6465a56aeaa122c76e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, «մայր հայաստան» ժողովրդական շարժում, նիկոլ փաշինյան
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, «մայր հայաստան» ժողովրդական շարժում, նիկոլ փաշինյան
Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Թևանյանը ՔԿՀ–ից ուղերձ է հղել
18:00 12.07.2026 (Թարմացված է: 18:09 12.07.2026) Անդրանիկ Թևանյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն անցել է ակնհայտ ահաբեկչության ու հատում է կարմիր գծերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության դեմ տոտալ հարձակումները շարունակվում են։ Այս մասին ասված է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի
ուղերձում, որում նա անդրադարձել է իր կուսակից Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը։
Նշենք, որ հուլիսի 9-ին առավոտյան իրավապահները ներխուժել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան և այնտեղից նրան ձերբակալել ու քրեական վարույթի շրջանակում տեղափոխել ՔԿ։ Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանին
2 ամսով կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ քննչական կոմիտեն։ Մանուկյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։
«Ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ըստ ամենայնի, սա արվել է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել»։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների»,– գրել է Թևանյանը։
Նա հիշեցրել է, որ կալանավորել են Գագիկ Ծառուկյանին, հետո անցել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, իսկ օրեր առաջ էլ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։ Թևանյանը կոչ է արել միասնական ջանքերով այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմն առնել, այլապես վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինի։
«Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։ Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ»,– նշել է Թևանյանը։
Քաղաքական գործիչը նաև նկատել է, որ Փաշինյանը իր ճեպազրույցներից մեկում ՀՀ տարածքից զիջումների վերաբերյալ անոնս է արել ու դրա պատասխանատու «նշանակել» իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։
Թևանյանը շեշտել է` Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ–ի` քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ։