https://arm.sputniknews.ru/20260720/mak-i-pvordzagetnery-harcakani-tak-en-drel-srbazan-pajqari-gvortsy-civilnet-104827880.html
ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դրել «Սրբազան պայքարի» գործը. Civilnet
ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դրել «Սրբազան պայքարի» գործը. Civilnet
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի փորձագետներն ութ հարց են հղել Հայաստանի կառավարությանը 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T14:20+0400
2026-07-20T14:20+0400
2026-07-20T14:21+0400
բագրատ սրբազան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փորձագետ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76923087_0:84:1600:984_1920x0_80_0_0_a0fb37983d8158caf6b07d9474f7cd3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դրել «Սրբազան պայքարի» գործը: Այս մասին գրում է civilnet.am՝ նշելով, որ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը: Հրապարակման համաձայն՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։Կայքը գրում է, որ փաստաթղթերը ներառում են 2026 թվականի մայիսի 11-ին փորձագետների ուղարկած հարցադրումները և Հայաստանի կառավարության՝ հուլիսի 9-ի 31-էջանոց պատասխանը։ Փորձագետները հարցականի տակ են դրել 2024 թվականի հունիսի 12-ի ցույցի ընթացքում ուժի կիրառման համաչափությունը, ինչպես նաև Բագրատ Գալստանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածների կիրառման իրավաչափությունը։ՄԱԿ-ը Հայաստանից պատասխան է պահանջել ութ հարցի շուրջ, որոնք վերաբերում են ոստիկանության ուժի կիրառմանը, ահաբեկչության հոդվածների իրավական հիմքերին, կալանքի համաչափությանը, արդար դատաքննության երաշխիքներին և խաղաղ հավաքների ու խոսքի ազատության պաշտպանությանը։ԶԼՄ-ն ներկայացրել է նաև Հայաստանի պատասխանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հերքել է բոլոր մտահոգությունները՝ նշելով, որ հունիսի 12-ի իրադարձությունները եղել են զանգվածային անկարգություններ, ոստիկանության ուժի կիրառումը եղել է օրինական և համաչափ, իսկ քրեական հետապնդումը որևէ կապ չունի մեղադրյալների քաղաքական կամ կրոնական հայացքների հետ։Ըստ կառավարության՝ գաղտնի օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայում են ահաբեկչության և իշխանության բռնազավթման նախապատրաստման մասին, իսկ խափանման միջոցներն ընտրվել են դատարանների անհատական գնահատման հիման վրա։Սակայն, ըստ կայքի, ՄԱԿ-ի փորձագետները հարցադրումներ են արել՝ արդյոք քրեական և հակաահաբեկչական գործիքները չեն օգտագործվում նաև քաղաքական ու կրոնական ընդդիմախոսների նկատմամբ ճնշման նպատակով։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Գործով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 18 անձի։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, մինչդեռ պաշտպանական կողմը մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։Վերաքննիչ դատարանը 2026 թ. հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց, որի ժամկետը հունիսի 18-ին երկարաձգվեց 3 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76923087_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8d24cf989bcfaa0e3911f45095643ece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փորձագետ, հայաստան
բագրատ սրբազան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փորձագետ, հայաստան
ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դրել «Սրբազան պայքարի» գործը. Civilnet
14:20 20.07.2026 (Թարմացված է: 14:21 20.07.2026) ՄԱԿ-ի փորձագետներն ութ հարց են հղել Հայաստանի կառավարությանը
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դրել «Սրբազան պայքարի» գործը: Այս մասին գրում է
civilnet.am՝ նշելով, որ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը:
Հրապարակման համաձայն՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։
Կայքը գրում է, որ փաստաթղթերը ներառում են 2026 թվականի մայիսի 11-ին փորձագետների ուղարկած հարցադրումները և Հայաստանի կառավարության՝ հուլիսի 9-ի 31-էջանոց պատասխանը։
Փորձագետները հարցականի տակ են դրել 2024 թվականի հունիսի 12-ի ցույցի ընթացքում ուժի կիրառման համաչափությունը, ինչպես նաև Բագրատ Գալստանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածների կիրառման իրավաչափությունը։
Նրանց փոխանցված տեղեկությունների համաձայն՝ գործի ապացույցների զգալի մասը վերաբերում է քաղաքական գործունեությանը, քաղաքացիական անհնազանդությանը և բողոքի ակցիաներին, մինչդեռ հրապարակված նյութերում ակնհայտ չեն իրական ահաբեկչական գործողությունների նշանները։ Միաժամանակ փորձագետներն ընդգծում են, որ չեն կանխորոշում այդ տեղեկությունների հավաստիությունը, սակայն նշում են, որ դրանց հաստատման դեպքում կարող են առաջանալ Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր։
ՄԱԿ-ը Հայաստանից պատասխան է պահանջել ութ հարցի շուրջ, որոնք վերաբերում են ոստիկանության ուժի կիրառմանը, ահաբեկչության հոդվածների իրավական հիմքերին, կալանքի համաչափությանը, արդար դատաքննության երաշխիքներին և խաղաղ հավաքների ու խոսքի ազատության պաշտպանությանը։
ԶԼՄ-ն ներկայացրել է նաև Հայաստանի պատասխանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հերքել է բոլոր մտահոգությունները՝ նշելով, որ հունիսի 12-ի իրադարձությունները եղել են զանգվածային անկարգություններ, ոստիկանության ուժի կիրառումը եղել է օրինական և համաչափ, իսկ քրեական հետապնդումը որևէ կապ չունի մեղադրյալների քաղաքական կամ կրոնական հայացքների հետ։
Ըստ կառավարության՝ գաղտնի օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայում են ահաբեկչության և իշխանության բռնազավթման նախապատրաստման մասին, իսկ խափանման միջոցներն ընտրվել են դատարանների անհատական գնահատման հիման վրա։
Սակայն, ըստ կայքի, ՄԱԿ-ի փորձագետները հարցադրումներ են արել՝ արդյոք քրեական և հակաահաբեկչական գործիքները չեն օգտագործվում նաև քաղաքական ու կրոնական ընդդիմախոսների նկատմամբ ճնշման նպատակով։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Գործով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 18 անձի։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, մինչդեռ պաշտպանական կողմը մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս
երեք ամսով, ապրիլի 23-ին`
2 ամսով։
Վերաքննիչ դատարանը 2026 թ. հունիսի 4-ին
փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց, որի ժամկետը հունիսի 18-ին
երկարաձգվեց 3 ամսով։