https://arm.sputniknews.ru/20260718/arinj-mvoln-el-en-patrastvum-khlel-tsarukjanic-zlm-104778515.html
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. ԶԼՄ
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
«Առինջ մոլի» տնօրենը հայտնել է, որ դեռ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ ՊԵԿ-ը մտել է մոլ։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T10:41+0400
2026-07-18T10:41+0400
2026-07-18T10:41+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_0:37:1000:600_1920x0_80_0_0_0a83570aa41ed680dbd04fb1bf8d75fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` «Առինջ մոլ» առևտրի կենտրոնն էլ են պատրաստվում խլել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից։«Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում` ոչ միայն բուն առևտրի կենտրոնում, այլև առանձին վաճառակետերում։ Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով»,– գրել է թերթը։«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես-ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_0:0:1000:750_1920x0_80_0_0_e5122b1ee23c763cd6beef33d14dea8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն
հայաստան, գագիկ ծառուկյան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. ԶԼՄ
«Առինջ մոլի» տնօրենը հայտնել է, որ դեռ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ ՊԵԿ-ը մտել է մոլ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` «Առինջ մոլ» առևտրի կենտրոնն էլ են պատրաստվում խլել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից։
«Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում` ոչ միայն բուն առևտրի կենտրոնում, այլև առանձին վաճառակետերում։ Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով»,– գրել է թերթը։
«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:
«Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաև վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան, տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առևտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»,– ասել է նա։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես-ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա
խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։