00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

© Photo : Screenshot / 5 TV ChannelՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2026
Բաժանորդագրվել
Տնային կալանքի ժամանակահատվածում Ղուկասյանին արգելվում են նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, արգելվում է օգտվել հաղորդակցության մյուս ձևերից, այդ թվում` փոստային առաքումներից։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց 3–ամսյա տնային կալանքով` 15 մլն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցմամբ։ Այդ մասին որոշումն այսօր հապարակեց ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։

Դատարանը տեղեկացրեց, որ տնային կալանքի ժամանակահատվածում Ղուկասյանին արգելվում են նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, արգելվում է օգտվել հաղորդակցության մյուս ձևերից, այդ թվում` փոստային առաքումներից։ Նրան արգելվում է նաև շփումներ ունենալ այլ անձանց հետ, հյուրեր ընդունել։ Ղուկասյանը կարող է շփվել միայն իր ընտանիքի անդամների և փաստաբանների հետ։

Մինչ այդ դատախազները միջնորդել էին 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։

Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը դատարանին առաջարկել էր կալանքի այլընտրանքային միջոց` կա՛մ 10–15 մլն դրամ գրավ, կամ վարչական հսկողություն` համակցված գրավով, կա՛մ տնային կալանք։

Վարդան Ղուկասյանն իր խոսքում նշել էր, որ հանրային–քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում ոչ մի անգամ դատվածություն չի ունեցել։
Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 7–ին` ժամը 13։00–ին։
Հիշեցնենք՝ 2025հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց։
Հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։
Այս տարվա հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ Հունիսի 26–ին Ղուկասյանի նկատմամբ 4–րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել։
Լրահոս
0