00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

© Photo : Screenshot / 5 TV ChannelՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
ՔԿ–ն պնդում է , որ հանցանքը չեն կարողացել սկսել կամքից անկախ հանգամանքներում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդումն այսօր են ստացել։
Ըստ հաղորդագրության՝ Ղուկասյանը 2025 թվականին ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով նախապատրաստել է իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)։
Միջոցներ են ձեռնարկվում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը, ինչպես նաև հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու և անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՔԿ-ն հաղորդագրությանը կից նաև Վարդան Ղուկասյանին վերագրվող հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել, որում լսվում է. «Ես մի քայլ, այ սենց կես քայլ, դաժե մի ոտ չեմ դտնի առան ինձ ռուսը ասելու»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։
Լրահոս
0