00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարդան Ղուկասյանի նկատմամբ 4–րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել

© Photo : Screenshot / 5 TV ChannelՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Գյումրու համայնքապետը դատարանի դահլիճում պատասխանել է լրագրողների հարցերին ու չի ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկանի պահանջին։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ 4–րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից հայտնում են, որ այս տարվա մայիսի 27–ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։
Մասնավորապես, դատական նիստի ավարտից անմիջապես հետո Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը:
«Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Ղուկասյանին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Քննիչի միջնորդության հիման վրա հունիսի 25–ին հսկող դատախազը Ղուկասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452–րդ հոդվածի 3–րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։
Այս տարվա հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։
Լրահոս
0