00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պայքարել մինչև վերջ. իրավապաշտպանը հայտնում է, որ Հայաստանում շուրջ 250 քաղբանտարկյալ կա

© SputnikԼարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2026
Բաժանորդագրվել
Լարիսա Ալավերդյանը նշում է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Այս տարվա հունիսի տվյալներով` Հայաստանում 248 քաղբանտարկյալ կա։ Հասարակական գործիչները մտադիր են այդ տվյալները փոխանցել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին և ԵՄ-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և քաղաքական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Լարիսա Ալավերդյանը։
Ընտրություններից առաջ և հետո Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների կալանավորման մի քանի աղմկահարույց դեպք եղավ։ Կալանավորվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, նրա համախոհ Արեգնազ Մանուկյանը, «ՀայաՔվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը:
«Հետապնդումներին արդյունավետ հակազդելու համար կարևոր է ամփոփել բոլոր տվյալները, հակառակ դեպքում բռնաճնշումներն ավելի ինտենսիվ կդառնան», – ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ 2018 թվականից առաջ (մինչ «թավշյա հեղափոխությունը») Հայաստանում քաղաքական հետապնդման եզակի դեպքեր են եղել, իսկ հիմա կրում են համակարգային բնույթ, և այդ գործընթացում ակտիվորեն ներգրավված են իրավապահ կառույցները։ Ավելին` քաղաքական գործերով ձերբակալություններն իրականացվում են կոշտ և ցուցադրաբար, ինչը խոշտանգումների դեմ կոնվենցիայի խախտում է: Հետևաբար քաղաքական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության կոմիտեն մտադիր է դիմել ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն և այլ ատյաններ:
«Հայ հասարակության մեջ դեռ ընդունված չէ դատարաններ դիմելը, բայց բոլոր այն քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվում են, պետք է զանգվածաբար հայց ներկայացնեն` դիմելով տեղի ատյաններ, նաև հետևողականորեն պայքարեն միջազգային ատյաններում։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել, իսկ մենք չենք օգտագործում եղած գործիքակազմի նույնիսկ 10 տոկոսը», - ընդգծեց իրավապաշտպանը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը մեկնաբանեց նաև գույքի և ձեռնարկությունների, հալածանքների ենթարկվածների բռնագանձման փաստը: Նրա խոսքով՝ այժմ երկրում տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխում, ոտնահարվում է սեփականության իրավունքը, հետևաբար գնալով բարդանում է քաղաքացիների տնտեսական իրավունքների պաշտպանությունը:
«Մեզ մոտ օբյեկտներ են ցուցադրաբար փակում, իսկ մարդկանց զրկում են աշխատանքի իրավունքից։ Թեև դատական համակարգը բռնազավթված է իշխանության կողմից, մարդիկ պետք է զանգվածաբար դիմեն դատարաններ, քանի որ միայն այդպես կարելի է արձանագրել իրենց անհամաձայնությունը։ Եվ պետք է գնալ մինչև վերջ, հասնել միջազգային ատյաններ», - ասաց նա։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Լրահոս
0