https://arm.sputniknews.ru/20260717/multi-stvouni-ashkhatakicnery-bvoghvoqi-akcia-en-anum-qk-kvotajqi-marzajin-varchutjan-mvot-104740486.html
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ
Sputnik Արմենիա
Աշխատակիցներն արդեն ավելի քան 11 օր է՝ անորոշության մեջ են, նշում են, որ չեն կարողանում մուծել կոմունալ վճարները, արդեն հացի խնդիր ունեն։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T14:16+0400
2026-07-17T14:16+0400
2026-07-17T16:06+0400
հայաստան
գործարան
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104738387_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5c81461a2e8a3db5616667dda210c12f.jpg
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտԱշխատակիցներն արդեն ավելի քան 11 օր է՝ անորոշության մեջ են, նշում են, որ չեն կարողանում վճարել կոմունալները, արդեն հացի խնդիր ունեն։ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ: Աշխատակիցները պահանջում են, որ քննիչ Վազգեն Բադալյանը հանդիպի իրենց հետ ու պատասխանի հարցերից գլխավորին՝ ինչ է լինելու ձեռնարկության ճակատագիրը։«Էս մարդիկ իրենց աշխատավարձն են ուզում։ Արդեն հացի խնդիր ունենք։ Բադալյանն է կապարակնքել դռները, հիմա պահանջում ենք, որ իջնի, խոսի մեզ հետ»,- ասաց աշխատակիցներից մեկը։Աշխատակիցները խնդրում են ոստիկաններին, որ իրենց թույլ տան գնալ քննչական կոմիտե (ՔԿ-ն, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նույն շենքում են. խմբ.), սակայն ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Երկար փորձերից հետո աշխատակիցներից մեկը քննիչը կարողացավ զանգահարել քննիչին։Այն պահին, երբ քննիչը լսեց, որ իր հետ զրուցում են հեռախոսի բարձրախոսով՝ նշեց, նպատակահարմար չի համարում այս ձևաչափով խոսել, հրաժարվեց իջնել բողոքող աշխատակիցների հետ հանդիպման և անջատեց հեռախոսը։«Մեզ ոչ մեկ, ոնց հասկանում եմ, բանի տեղ չի դնում, շարքային քաղաքացին ու՞մ է պետք․․․ Մարդիկ ախր ուրիշ բան չեն ուզում, ուզում են իրենց արդար քրտինքով աշխատածը ստանալ»,- զրույցից հետո ասաց «Մուլտի սթոունի» աշխատակիցը։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ
Sputnik Արմենիա
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ
2026-07-17T14:16+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104738387_240:0:1680:1080_1920x0_80_0_0_4e345aa76833b6e4e1b575a8c510cb7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, գործարան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, գործարան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ
14:16 17.07.2026 (Թարմացված է: 16:06 17.07.2026) Աշխատակիցներն արդեն ավելի քան 11 օր է՝ անորոշության մեջ են, նշում են, որ չեն կարողանում մուծել կոմունալ վճարները, արդեն հացի խնդիր ունեն։
«Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՔԿ Կոտայքի մարզային վարչության մոտ
Աշխատակիցներն արդեն ավելի քան 11 օր է՝ անորոշության մեջ են, նշում են, որ չեն կարողանում վճարել կոմունալները, արդեն հացի խնդիր ունեն։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ: Աշխատակիցները պահանջում են, որ քննիչ Վազգեն Բադալյանը հանդիպի իրենց հետ ու պատասխանի հարցերից գլխավորին՝ ինչ է լինելու ձեռնարկության ճակատագիրը։
«Էս մարդիկ իրենց աշխատավարձն են ուզում։ Արդեն հացի խնդիր ունենք։ Բադալյանն է կապարակնքել դռները, հիմա պահանջում ենք, որ իջնի, խոսի մեզ հետ»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Աշխատակիցները խնդրում են ոստիկաններին, որ իրենց թույլ տան գնալ քննչական կոմիտե (ՔԿ-ն, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նույն շենքում են. խմբ.), սակայն ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Երկար փորձերից հետո աշխատակիցներից մեկը քննիչը կարողացավ զանգահարել քննիչին։
Այն պահին, երբ քննիչը լսեց, որ իր հետ զրուցում են հեռախոսի բարձրախոսով՝ նշեց, նպատակահարմար չի համարում այս ձևաչափով խոսել, հրաժարվեց իջնել բողոքող աշխատակիցների հետ հանդիպման և անջատեց հեռախոսը։
«Մեզ ոչ մեկ, ոնց հասկանում եմ, բանի տեղ չի դնում, շարքային քաղաքացին ու՞մ է պետք․․․ Մարդիկ ախր ուրիշ բան չեն ուզում, ուզում են իրենց արդար քրտինքով աշխատածը ստանալ»,- զրույցից հետո ասաց «Մուլտի սթոունի» աշխատակիցը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա
խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։