00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
8 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինքնիշխանությունից զրկող հայտարարությունը չպիտի անպատասխան մնա. քաղաքագետը` TRIPP–ի մասին

© AP Photo / Ebrahimm NorooziԱրարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2026
Բաժանորդագրվել
Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերություններից մեկի թիմն անցած շաբաթ այցելել էր Սյունիքի մարզ, ուսումնասիրել TRIPP-ի տեղանքը՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների նախագծման նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը և հրապարակավ ասեն` արդյոք իսկապես «Թրամփի ուղու» վերահսկման կետերը լինելու են Ադրբեջանի տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
© SputnikԱրա Պողսյան
Политолог Ара Погосян - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2026
Արա Պողսյան
Հուլիսին 9–ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար տեղեկացվում է TRIPP–ի նախագծի շուրջ Հայաստանի և ԱՄՆ–ի բանակցությունների մասին, քանի որ TRIPP–ի մուտքային և ելքային սահմանակետերը տեղակայված են լինելու Ադրբեջանի տարածքում։
«TRIPP–ը բացարձակ Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության տակ գտնվող տարածք չի լինելու` ինչպես Հայաստանի իշխանություններն են ներկայացնում։ Եթե դիտարկում ենք TRIPP–ը` հատկապես քաղաքական լույսի ներքո, ապա տեսնում ենք ինքնիշխանության և իրավազորության սահմանափակումներ, ինչը, ցավոք, հաստատում է նաև ադրբեջանական կողմի վարկածը»,– ասաց Պողոսյանը։
Նա նշեց` եթե Ադրբեջանը համարում է, որ մուտքի և ելքի կետերը պետք է լինեն իր տարածքում, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհին այդ հսկողությունը չի լինելու։ Իսկ դա իսկապես խնդրահարույց հայտարարություն է։
Արա Պողոսյանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել իր ստորագրած օգոստոսյան համաձայնագիրը և ցույց տալ, որ այդ նախագիծն ուր որ է` իրականություն կդառնա, և ինքը Հայաստանին կբերի խաղաղության երաշխավորություն։
Ինչ վերաբերում է իրանական կողմի` «Թրամփի ուղու» հետ կապված մտահոգություններին, քաղաքագետն արձանագրում է, որ իրանական կողմը մտահոգություններ է հայտնել տարբեր ձևաչափերով հանդիպումներում, այդ թվում` նախագահի մակարդակով։ Հայկական կողմն էլ մշտապես երաշխավորել է, որ TRIPP–ը որևէ կերպ չի հակասելու Իրանի շահերին, և Իրանի համար որևէ սպառնալիք չի կարող ստեղծվել։
«Եթե այս հայտարարություններից հետո վարչապետը այլ հայտարարություն է անում, գոնե ինձ համար սա ընդամենը ներքին սպառման թեմա է և ոչ թե իրական քաղաքականության մաս»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերություններից մեկի թիմն անցած շաբաթ այցելել էր Սյունիքի մարզ, ուսումնասիրել TRIPP-ի տեղանքը՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների նախագծման նպատակով։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` հույս ունի, թե աշնանը TRIPP-ի հետ կապված գործնական քայլեր կլինեն։
Պողոսյանն ընդգծում է` «Թրամփի ուղին» ոչ թե պարզապես բիզնես նախագիծ է, այլ քաղաքականություն, իսկ քաղաքականությունը հույսերի վրա չի հիմնվում, այլ շահերի և պրակտիկ գործողությունների։
«Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներից ժամանած խմբի ներկայացվածությանը կամ ներկայությանը տարածաշրջանում, ապա տրամաբանական է, որ կառուցվող նախագծին ընդառաջ պետք է լինեն ուսումնասիրություններ։ Այլ հարց է, որ մենք առ այսօր չունենք այդ նախագծի հիմնավորվածությունը և համապարփակ ուսումնասիրություն, թե ինչ է ստանալու Հայաստանը, ինչքան բեռ է նախատեսվում փոխադրել և այլն։ Պատճառն այն է, որ գործնականում այն քաղաքականության մասին է, ոչ թե տնտեսության կամ լոգիստիկայի»,– նշում է քաղաքագետը։
Պողոսյանը հիշեցնում է, որ ըստ հայտարարությունների` ճանապարհային ենթակառուցվածքների շարքում հիշատակվում է նաև երկաթուղին, մինչդեռ հայաստանյան երկաթգիծը Ռուսաստանի Դաշնության կոնցեսիոն կառավարման ներքո է, ուստի պայմանագիրը հետ կանչելու հեռանկարը բավական իրատեսական է։
«Պատահական չէ, որ ՌԴ–ն սա և սրա հետ կապված ցանկացած էլեմենտ դիտարկում է որպես քաղաքականություն և դիտարկվելու է որպես քաղաքականություն, ինչը, բնականաբար, ազդելու է հայ-ռուսական հարաբերությունների և հատկապես տնտեսական հարաբերությունների վրա»,– նշում է Պողոսյանը։
«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Լրահոս
0