https://arm.sputniknews.ru/20260710/amerikaci-inzhenernery-hhum-usumnasirel-en-trippi-irakanacman-teghanqy-104449264.html
Ամերիկացի ինժեներները ՀՀ–ում ուսումնասիրել են TRIPP–ի իրականացման տեղանքը
Ամերիկացի ինժեներները ՀՀ–ում ուսումնասիրել են TRIPP–ի իրականացման տեղանքը
Sputnik Արմենիա
Ամերիկացի ինժեներներն աշխատանքները կատարել են ՀՀ կառավարության գործընկերների հետ։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T11:41+0400
2026-07-10T11:41+0400
2026-07-10T11:41+0400
հայաստան
ամն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104447570_0:300:1601:1200_1920x0_80_0_0_b5ad3677f82882b25acd23c8a3f8d799.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի ինժեներները Հայաստանում ուսումնասիրել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման տեղանքը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության էջում։Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104447570_0:0:1601:1200_1920x0_80_0_0_f9ef16fac8060f186b9d96d4ac4a6cd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, թրամփի ուղի (tripp)
հայաստան, ամն, թրամփի ուղի (tripp)
Ամերիկացի ինժեներները ՀՀ–ում ուսումնասիրել են TRIPP–ի իրականացման տեղանքը
Ամերիկացի ինժեներներն աշխատանքները կատարել են ՀՀ կառավարության գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի ինժեներները Հայաստանում ուսումնասիրել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման տեղանքը։ Տեղեկությունը հրապարակվել է
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության էջում։
Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։
«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM–ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP–ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Այդ ամենը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,– ասված է դեսպանության հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։