00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք է մեխանիզմ մշակվի ռիսկերը վերահսկելու համար․ Իրանի դեսպանը՝ TRIPP-ի մասին

© Sputnik / Aram NersesyanՀայ–իրանական սահման
Հայ–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը երբևէ սպառնալիքի աղբյուր չի դառնա հարևան Իրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա Հայաստանին իրականացնել ապաշրջափակման ծրագիրը, սակայն դրա կողքին կառավարվեն ԱՄՆ-ի ներկայության դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները։ Այսօր իրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Իրանի անհանգստությունն իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ միանգամայն լեգիտիմ է և տրամաբանական։ Այդ մտահոգություններին պետք է հստակ պատասխան տրվի»,- ասաց իրանցի դիվանագետը։
Հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ նախագծի իրականացման դեպքում Իրանի համար որևէ մարտահրավեր չի ստեղծվի։
Հավելենք, որ հունվարին կայացած ասուլիսի ժամանակ ևս դեսպան Շիրղոլամին հայտարարել էր՝ Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Նա շեշտել էր՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն, և որևէ հարց, խնդիր չպետք է մարտահրավեր դառնա այդ հարաբերությունների համար։ Հույս էր հայտնել, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն, իսկ հարցը շարունակում է մնալ պաշտոնական Թեհրանի ուշադրության կենտրոնում։
Մայիսին դիվանագետն ասուլիսի ժամանակ հավելել էր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։
Իրենց հերթին ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի անի Իրանի նկատմամբ։
Թրամփի ուղին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ինհայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ինհրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Լրահոս
0