https://arm.sputniknews.ru/20260709/tavrvos-sapejany-nujnpes-chi-vercni-patgamavvorakan-mandaty-vorvoshel-e-mnal-talinum-104440371.html
Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում
Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով նա 61-րդ համարն էր: 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T23:59+0400
2026-07-09T23:59+0400
2026-07-10T00:06+0400
տավրոս սափեյան
մանդատ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95634769_0:84:1600:984_1920x0_80_0_0_2d12feb7ff48e5d4b2406721b7439580.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը նույնպես հրաժարվել է ԱԺ պատգամավորի իր մանդատից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:Ավելի վաղ հայտել էինք, որ այսօր մանդատը չվերցնելու մասին հայտարարել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում 50–րդ համարով ընտրություններին մասնակցած Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ որոշել է գնալ մասնավոր սեկտոր:Տավրոս Սափեյանը ՔՊ ընտրական ցուցակում 61-րդ համարն էր:Նա վստահեցրել է, թե իր ընտրությունը չի փոխում իր նպատակը՝ ծառայել ժողովրդին, համայնքին և հայրենիքին։Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնում աշխատում է 2022 թվականից:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95634769_89:0:1512:1067_1920x0_80_0_0_be6eb866e3d25487cf7d57d8bc5a5c73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավրոս սափեյան, մանդատ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
տավրոս սափեյան, մանդատ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում
23:59 09.07.2026 (Թարմացված է: 00:06 10.07.2026) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով նա 61-րդ համարն էր:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը նույնպես հրաժարվել է ԱԺ պատգամավորի իր մանդատից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ հայտել էինք, որ
այսօր մանդատը չվերցնելու մասին հայտարարել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում 50–րդ համարով ընտրություններին մասնակցած Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ որոշել է գնալ մասնավոր սեկտոր:
Տավրոս Սափեյանը ՔՊ ընտրական ցուցակում 61-րդ համարն էր:
«Շարունակելու եմ աշխատանքս որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ: Այս որոշումը երկար մտածված է և համոզված եմ՝ անելիքս Թալինում է»,- նշել է Սափեյանը:
Նա վստահեցրել է, թե իր ընտրությունը չի փոխում իր նպատակը՝ ծառայել ժողովրդին, համայնքին և հայրենիքին։
Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնում աշխատում է 2022 թվականից:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։