https://arm.sputniknews.ru/20260709/qpakan-vagharshak-hakvobjany-hrazharvum-e-patgamavvorakan-mandatic-104436767.html
ՔՊ–ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
ՔՊ–ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Sputnik Արմենիա
Հակոբյանը հայտնել է, որ միանգամայն այլ ոլորտում է շարունակելու գործունեությունը։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T21:02+0400
2026-07-09T21:02+0400
2026-07-09T22:56+0400
մանդատ
պատգամավոր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
վաղարշակ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34081635_0:167:1601:1067_1920x0_80_0_0_f7d648f0149cadf7cdd651fcba058c97.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի թեկնածու Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից։Հակոբյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիիրավ անդամ և շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իր քաղաքական թիմին։Հավելենք, որ Վաղարշակ Հակոբյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում 50–րդ համարն է։ 9–րդ գումարման ԱԺ–ում կուսակցությունը կստանա 64 մանդատ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34081635_0:0:1423:1067_1920x0_80_0_0_8b1bdee18da7ac7dae4eafb1a440526d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանդատ, պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, վաղարշակ հակոբյան
մանդատ, պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, վաղարշակ հակոբյան
ՔՊ–ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
21:02 09.07.2026 (Թարմացված է: 22:56 09.07.2026) Հակոբյանը հայտնել է, որ միանգամայն այլ ոլորտում է շարունակելու գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի թեկնածու Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից։
«Կյանքիս այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իմ այս որոշումը կայացվել է վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հակոբյանը։
Հակոբյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիիրավ անդամ և շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իր քաղաքական թիմին։
Հավելենք, որ Վաղարշակ Հակոբյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում 50–րդ համարն է։ 9–րդ գումարման ԱԺ–ում կուսակցությունը կստանա 64 մանդատ։