https://arm.sputniknews.ru/20260612/khyn-anvaver-e-tshanachel-evs-mek-yntrateghamasi-qvearkutjan-ardjunqnery-103443725.html
ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
Sputnik Արմենիա
Ընտրատեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T15:34+0400
2026-06-12T15:34+0400
2026-06-12T15:46+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:206:1600:1106_1920x0_80_0_0_50c0fd67b0c547d21438175456083d39.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Լուրը հրապարակվել է ԿԸՀ–ի կայքում։Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել։Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։Թիվ 12/13 ընտրական տեղամասն ընդգրկում է Արտաշատ քաղաքը, Աբովյան գյուղը և մի շարք այլ բնակավայրեր։ Հունիսի 7–ին այս ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստանը» ստացել է 71 քվե, ԲՀԿ–ն` 9, ՔՊ–ն` 602, «Հայաստան» դաշինքը` 67։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cbed854a7fc9421d771cf7455e8e850f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քվեարկություն
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քվեարկություն
ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
15:34 12.06.2026 (Թարմացված է: 15:46 12.06.2026) Ընտրատեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Լուրը հրապարակվել է ԿԸՀ–ի
կայքում։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան
ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու
գործընթաց է նախաձեռնել։
«12/13 տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվել են զրո»,– ասված է ԿԸՀ–ի հաղորդագրության մեջ։
Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
Թիվ 12/13 ընտրական տեղամասն ընդգրկում է Արտաշատ քաղաքը, Աբովյան գյուղը և մի շարք այլ բնակավայրեր։ Հունիսի 7–ին այս ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստանը» ստացել է 71 քվե, ԲՀԿ–ն` 9, ՔՊ–ն` 602, «Հայաստան» դաշինքը` 67։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։