https://arm.sputniknews.ru/20260706/spaseli-ein-erem-sargsjany-gagik-tsarukjani-tan-ev-objektneri-khuzarkutjunneri-masin-104243146.html
Սպասելի էր. Երեմ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանի տան և օբյեկտների խուզարկությունների մասին
Սպասելի էր. Երեմ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանի տան և օբյեկտների խուզարկությունների մասին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հատուկջոկատայինները զենքով կանգնած են Ծառուկյանի առանձնատան տարածքում։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T10:16+0400
2026-07-06T10:16+0400
2026-07-06T10:22+0400
հայաստան
երեմ սարգսյան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104242835_0:0:1281:720_1920x0_80_0_0_cd448cd28c49cb6693dcb53cccacfdd8.jpg
Փաստաբան Երեմ Սարգսյանի համար անսպասելի չէին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում իրականցվող խուզարկությունները։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։«Նման գործողություններ սպասելի էին»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։Փաստաբանը քրեական վարույթների մանրամասներին դեռ ծանոթ չէ: Նա հայտնեց, որ խուզարկության որոշմանը ծանոթանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնա։Սարգսյանը չի կարողանում մտնել Ծառուկյանի տան տարածք, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հատուկջոկատայինները զենքով կանգնած են Ծառուկյանի առանձնատան տարածքում։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Спецназ в доме Гагика Царукяна
Sputnik Արմենիա
Спецназ в доме Гагика Царукяна
2026-07-06T10:16+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104242835_0:0:961:720_1920x0_80_0_0_871efbcaceab83544fdeef33cf4ac413.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեմ սարգսյան, գագիկ ծառուկյան, видео
հայաստան, երեմ սարգսյան, գագիկ ծառուկյան, видео
Սպասելի էր. Երեմ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանի տան և օբյեկտների խուզարկությունների մասին
10:16 06.07.2026 (Թարմացված է: 10:22 06.07.2026) Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հատուկջոկատայինները զենքով կանգնած են Ծառուկյանի առանձնատան տարածքում։
Փաստաբան Երեմ Սարգսյանի համար անսպասելի չէին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում իրականցվող խուզարկությունները։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
«Նման գործողություններ սպասելի էին»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Փաստաբանը քրեական վարույթների մանրամասներին դեռ ծանոթ չէ: Նա հայտնեց, որ խուզարկության որոշմանը ծանոթանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնա։
Սարգսյանը չի կարողանում մտնել Ծառուկյանի տան տարածք, որ հասկանա, թե ինչ է կատարվում:
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հատուկջոկատայինները զենքով կանգնած են Ծառուկյանի առանձնատան տարածքում։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին
հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։