00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում. տեսանյութ

Բաժանորդագրվել
Իրավապահները մտել են կոնցեռնի կազմում ընդգրկված կազմակերպությունների տնօրենների բնակարաններ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված հաոտւկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում նրան պատկանող մի շարք օբյեկտներում, մասնավորապես` Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և «Մուլտի Վելնես» մարզահամալիրում:
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ կոմբինատի աշխատակիցները հավաքված են փակ դռների մոտ, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։
Նույն իրավիճակն է նաև «Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ։
© Sputnik«Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ
Люди стоят у здания Multi Welness Center (6 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
«Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ
Ըստ տեղեկությունների` իրավապահները համարներից դուրս ենհանում «Օլիմպավանում» հավաքների նպատակով գտնվող օտարերկրյա մարզիկներին։
Փաստաբաններին վերջապես հաջողվել է մտնել Գագիկ Ծառուկյանի տուն, որտեղ վաղ առավոտից ընթանում են քննչական գործողություններ։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ մայրը, կինը և երեխաները, ներսում են։

Ըստ ԶԼՄ–ների` Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Լրահոս
0