00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հայաստան» դաշինքը նույնպես կվերցնի մանդատները. հայտարարություն

© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինք - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքը վստահեցնում է, որ ԱԺ–ում իրենց բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները։ Այս մասին հայտարարել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ընդդիմության մեծամասնություն ստացած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել էր, որ կվերցնի մանդատները։
«Հայաստան» դաշինքը հայտնել է, որ մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդվել և առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով և պայքարը շարունակելու տրամաբանությամբ՝ հանրային և մասնագիտական շրջանակների հետ նախապես քննարկելով հավանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։
«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից, որը ներառում է Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև գործող վարչախմբի հեռացում։
«Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ պայքարի նոր, ավելի համակարգված փուլի սկիզբ։ Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը քաղաքական դիմադրության առաջնագծում պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։ Հուլիսի 4-ին ՍԴ–ն որոշեց ԿԸՀ–ի որոշումը թողնել ուժի մեջ
Լրահոս
0