00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խուզարկություններ են անցկացվում ավելի քան 70 հասցեներում. ՀՀ քննչական կոմիտե

© SputnikՀատուկջոկատայինները Գագիկ Ծառուկյանի տան մոտ
Հատուկջոկատայինները Գագիկ Ծառուկյանի տան մոտ - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Ըստ ՔԿ–ի` խուզարկություններն անցկացվում են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս պահին խուզարկություններ են անցկացվում ավելի քան 70 հասցեներում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
«Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»,- ասացին ՔԿ-ից:
Խուզարկում են նաև «Մուլտի տաբակ» ընկերությունը։
«Եկել են առավոտյան 7։30-ին, չեն ներկայացել, թե որ կառույցից են։ Բոլոր աշխատակիցներին դուրս են հրավիրել, ներսում ինչ-որ գործողություններ են կատարում, թե ինչ և ինչու, չենք հասկանում։ Ավելին ասեմ՝ ընկերությունն արդեն շուրջ 3 ամիս է՝ չի աշխատում, աշխատակիցները հարկադիր պարապուրդում են»,- ասել է տնօրեն Ջուլիետա Մարգարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում։
Նրա խոսքով՝ որևէ մեկին ներս չեն թողնում, անգամ դուռը թակել է, խնդրել, որ իրեն՝ որպես գլխավոր տնօրենի, ներս թողնեն կամ իրազեկեն, բայց ոչ ոք չի մոտեցել։

Ըստ Մարգարյանի՝ վերջերս նաև ընկերությունում հարկային ստուգումներ ու վերստուգումներ են արվել, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն արդեն վերցված էին, ուստի անհասկանալի է, թե հիմա ինչ են փնտրում։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Լրահոս
0