Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
11:24 04.07.2026 (Թարմացված է: 12:32 04.07.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Փաստաբանական թիմը կբողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու վճռաբեկ դատարան»,– ասված է հաղորդագրությունում։
Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանն իրենց բողոքը մերժել է` նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։
«Մենք համաձայն չենք որոշման հետ, բողոքարկելու ենք։ Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին` տալով ստանդարտ ձևակերպում, թե այս փուլում անհրաժեշտ չէ այն ապացուցել։ Մինչդեռ հակառակը` մենք ասում էինք, որ քրեական վարույթում ներառված նյութերը հանցագործության մասին չեն խոսում, և որևէ հիմնավոր կասկած ապացուցելու կարիք էլ չկա»,– ընդգծեց փաստաբանը։
Օրբելյանի խոսքով` միաժամանակ դատարանը վերահաստատել է` եթե Թևանյանն ազատության մեջ լինի, նրա կողմից թաքնվելու ռիսկ չկա, սակայն խոչընդոտելու և նոր հանցագործություն անելու ռիսկ կա։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։
Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։