Մեր առջև խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ և ՌԴ հարաբերություններում. Փաշինյան
12:54 02.07.2026 (Թարմացված է: 13:47 02.07.2026)

© Photo : press office of the Government of RA
Բաժանորդագրվել
Փաշինյանը բացառել է, թե կարող է մեկ գիշերում որոշում կայացվել դադարեցնել Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Պաշտոնական Երևանը նպատակադրված չէ ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք մեր առջև խնդիր չենք դրել ու չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, և, բնականաբար, մեր ոչ մի միջազգային գործընկերոջ չենք արհամարհում, բայց և ոչ մի գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով երեկ ռուս գործընկեր, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցին, Փաշինյանը նշեց՝ նրանք համաձայնել են շարունակել երկկողմ հրատապ հարցերի քննարկումը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանի կողմից սահմանափակումները պատճառ դառնան, որ Երևանը մեկ գիշերում դադարեցնի Եվրամիության հետ մերձեցման գործընթացը, Փաշինյանը նշեց, որ դա բացառվում է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Ավելի վաղ՝ մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով:
Մայիսի 22-ին հայտարարվեցծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։