https://arm.sputniknews.ru/20260515/rvosselkhvoznadzvory-kstugi-mi-sharq-hajkakan-dzernarkutjunner-102233503.html
Ռոսսելխոզնադզորը կստուգի մի շարք հայկական ձեռնարկություններ
Ռոսսելխոզնադզորը կստուգի մի շարք հայկական ձեռնարկություններ
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները դադարեցվել են։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T17:34+0400
2026-05-15T17:34+0400
2026-05-15T17:37+0400
ռոսսելխոզնադզոր
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ստուգումներ
ձուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1645/97/16459785_0:607:2562:2048_1920x0_80_0_0_3d6e19bdb3b478784b20bdc83042fd50.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռոսսելխոզնադզորը Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում ստուգումներ կիրականացնի մի շարք հայկական ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով:Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունըԳերատեսչությունում հայտարարել են, որ ներմուծված ծիածանափայլ իշխանի նյութերի նախնական ստուգումն ու վերլուծությունը Ռոսսելխոզնադզորում կասկածներ են առաջացրել հումքի ծագման վերաբերյալ, որից ստացվել է արտադրանքը:Ռոսսելխոզնադզորում հավելել են, որ սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է ընկնել հատուկ տնտեսական միջոցառումների (պատժամիջոցների) գործողությունների տակ։Բացի այդ իսկական հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանք ստանալու նպատակով հայկական կողմի խնդրանքով նախատեսվում է Ռոսսելխոզնադզորի ստուգումների անցկացում հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում:Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի վերաբերյալ։ՀՀ–ից ՌԴ պտուղ–բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ պահանջները․ ՍԱՏՄԳերատեսչությունում հավելել են, որ Ռոսսելխոզնադզորի տարածքային վարչության ուժերով ներկայում ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական հսկողությունը, իսկ ընթացիկ տարվա մայիսի 19-ից պլանավորվում է Ռոսսելխոզնադզորի կենտրոնական մարմնից ներգրավել լրացուցիչ մասնագետներ։Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ Հայաստանից արտահանվող ապրանքների վերահսկողությունը կուժեղացվի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1645/97/16459785_0:126:2562:2048_1920x0_80_0_0_e3f5b14518f69e17d69c5043ecd5d117.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոսսելխոզնադզոր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ստուգումներ, ձուկ
ռոսսելխոզնադզոր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ստուգումներ, ձուկ
Ռոսսելխոզնադզորը կստուգի մի շարք հայկական ձեռնարկություններ
17:34 15.05.2026 (Թարմացված է: 17:37 15.05.2026) Գերատեսչությունը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները դադարեցվել են։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռոսսելխոզնադզորը Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում ստուգումներ կիրականացնի մի շարք հայկական ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով:
Գերատեսչությունում հայտարարել են, որ ներմուծված ծիածանափայլ իշխանի նյութերի նախնական ստուգումն ու վերլուծությունը Ռոսսելխոզնադզորում կասկածներ են առաջացրել հումքի ծագման վերաբերյալ, որից ստացվել է արտադրանքը:
«Անասնաբուժական փաստաթղթերում նշված ծիածանափայլ իշխանը մորֆոլոգիական հատկանիշներով չի համապատասխանել ներմուծված ձկներին։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գույն և աննորմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ: Սա վկայում է ձկան՝ այլ տեսակի սաղմոնազգիների ընտանիքին կամ այլ տեսակի իշխանի պատկանելության մասին, ինչը ապրանքի կեղծման նշան է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոսսելխոզնադզորում հավելել են, որ սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է ընկնել հատուկ տնտեսական միջոցառումների (պատժամիջոցների) գործողությունների տակ։
Բացի այդ իսկական հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանք ստանալու նպատակով հայկական կողմի խնդրանքով նախատեսվում է Ռոսսելխոզնադզորի ստուգումների անցկացում հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում:
Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի վերաբերյալ։
Գերատեսչությունում հավելել են, որ Ռոսսելխոզնադզորի տարածքային վարչության ուժերով ներկայում ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական հսկողությունը, իսկ ընթացիկ տարվա մայիսի 19-ից պլանավորվում է Ռոսսելխոզնադզորի կենտրոնական մարմնից ներգրավել լրացուցիչ մասնագետներ։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ Հայաստանից արտահանվող ապրանքների վերահսկողությունը կուժեղացվի: