https://arm.sputniknews.ru/20260528/rdn-majisi-30ic-ksahmanapaki-hhic-mrgeri-ev-banjaregheni-nermutsumy-rvosselkhvoznadzvor-102725785.html
ՌԴ–ն մայիսի 30–ից կսահմանափակի ՀՀ–ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը. Ռոսսելխոզնադզոր
ՌԴ–ն մայիսի 30–ից կսահմանափակի ՀՀ–ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը. Ռոսսելխոզնադզոր
Sputnik Արմենիա
Ռոսսելխոզնադզորից հայտնել են, որ ներմուծումը կդադարեցվի մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T15:00+0400
2026-05-28T15:00+0400
2026-05-28T15:23+0400
ռոսսելխոզնադզոր
լոլիկ
ելակ
ադամանդ
ծիրան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63824635_0:101:1600:1001_1920x0_80_0_0_b9c1fdbc9c89217be7df539382c44328.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ նովոստին` հղում անելով գերատեսչության տարածած հաղորդագրությանը։«Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:Հավելենք` ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63824635_19:0:1439:1065_1920x0_80_0_0_ea281164dfd2a22e49f7acc5750ab91e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոսսելխոզնադզոր, լոլիկ, ելակ, ադամանդ, ծիրան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
ռոսսելխոզնադզոր, լոլիկ, ելակ, ադամանդ, ծիրան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
ՌԴ–ն մայիսի 30–ից կսահմանափակի ՀՀ–ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը. Ռոսսելխոզնադզոր
15:00 28.05.2026 (Թարմացված է: 15:23 28.05.2026) Ռոսսելխոզնադզորից հայտնել են, որ ներմուծումը կդադարեցվի մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ նովոստին` հղում անելով գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
«Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ
Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:
Հավելենք` ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե
ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։