00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանն ահռելի կախվածության մեջ կգտնվի Բաքվից. Խաչատրյանը` ռուսական գազը փոխարինելու մասին

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Խաչատրյանի խոսքով` Եվրոպան ունի իր քաղաքական խնդիրները Ռուսաստանի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է Հայաստանի հաշվին էդ հարցերը լուծվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանն ահռելի կախվածության մեջ կգտնվի Ադրբեջանից, եթե հանկարծ ռուսական գազը փոխարինի ադրբեջանական գազով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը։
Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
«Հիմա, եթե դու ծիրանը կարող ես մի տոննա դնել ինքնաթիռ և տանել Սինգապուրում վաճառելու, գազը չես կարող դնել ինքնաթիռ և բերել Երևան։ Որտեղի՞ց են էդ գազը գնելու, խողովակը որտեղո՞վ է անցնելու։ Կարծում են, որ Ադրբեջանից կարող են գազ գնե՞լ։ Ադրբեջանը Եվրոպային էներգետիկ շանտաժի է ենթարկում։ Հիմա պատկերացրեք` Հայաստանը ինչ կախվածության մեջ կգտնվի Ադրբեջանից, եթե հանկարծ Հայաստանը սկսկի ադրբեջանական գազ առնել։ Այսինքն՝ Ռուսաստանի կախվածությունից ուզում են դուրս գալ, թշնամի Ադրբեջանի կախվածության տակ ընկնել»,–ասաց նա։
Խաչատրյանի խոսքով` Եվրոպան ունի իր քաղաքական խնդիրները Ռուսաստանի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է Հայաստանի հաշվին էդ հարցերը լուծվեն։ Տնտասագետը հիշեցնում է, իրենք միշտ ասել են, որ վատագույն սցենարով Հայաստանը կդառնա Եվրոպա– Ռուսաստան մեծ խաղի «պեշկա», այդ մեծ առևտրի մանրադրամ։
Նա վստահ է, որ իշխանությունն իր քայլերով հստակ գնում է այդ ճանապարհով։ Շեշտեց` Հայաստանը միշտ կարողանում էր գոյատևել, որովհետև գործընկեր երկրների հետ իր հարաբերությունները կառուցում էր «և– և» սկզբունքից ելնելով, այսօր այդ քաղաքականությունը տարվում է «կամ–կամ» սկզբունքով։
ՌԴ–ի հետ հարաբերության վատթարացումը կարող է թանկ արժենալ ՀՀ էներգետիկայի համար. զեկույց
Հիշեցնենք` Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Լրահոս
0