00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ի հետ հարաբերության վատթարացումը կարող է թանկ արժենալ ՀՀ էներգետիկայի համար. զեկույց

© Photo : Gazprom Armenia official siteԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ցուցանիշները նվազել են. նման տվյալներ է արձանագրում Համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանիշը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի ամենակարևոր էներգետիկ առավելություններից մեկը՝ ռուսական բնական գազի համեմատաբար մատչելի գինը, կարող է հայտնվել վտանգի տակ։ Այդ մասին նշված է «Լույս» հիմնադրամի «Էներգիայի վերափոխման ինդեքս–2026» զեկույցում։
Հիմնադրամը, վերլուծելով Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած զեկույցները, զգուշացնում է` ՌԴ–ի հետ հարաբերությունների ծայրաստիճան վատթարացման դեպքում բնական գազի գնի առավելությունը կարող է վերանալ և նույնիսկ դառնալ Հայաստանի ամենախոցելի կողմերից մեկը։
Հիմնադրամի գնահատմամբ՝ հենց բնական գազի համեմատաբար ցածր գինն այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի կարևոր առավելություններից է՝ էներգիայի համընդհանուր հասանելիության և մաքուր վառելիքի լայն կիրառման հետ մեկտեղ։ Զեկույցը փաստում է նաև, որ այդ առավելությունը երաշխավորված չէ և մեծապես կախված է հայ–ռուսական էներգետիկ համագործակցության կայունությունից։
Միևնույն ժամանակ, ըստ հիմնադրամի վերլուծության, Հայաստանը 2026 թվականին վատթարացրել է դիրքերը Համաշխարհային տնտեսական համաժողովի «Էներգիայի վերափոխման ինդեքսում»՝ 120 երկրների շարքում զբաղեցնելով 65–րդ տեղը։ Երկրի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է 1.3 միավորով՝ հասնելով 55.2–ի, իսկ հիմնական անկումը գրանցվել է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսում։
Զեկույցում նշվում է նաև, որ ամենամեծ հետընթացը գրանցվել է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ. ցուցանիշը 59.9–ից նվազել է մինչև 51.5 միավոր։ Վերլուծության համաձայն՝ դրա հիմնական պատճառը մաքուր էներգետիկայի ոլորտում ներդրումների զգալի կրճատումն է։
«Լույս»–ից տեղեկացնում են, որ զգալի անկում է արձանագրվել նաև ենթակառուցվածքների ոլորտում՝ վերականգնվող էներգիայի հզորությունների աճի դանդաղման ֆոնին։ Ի դեպ, Հայաստանի ամենաթույլ ուղղություններից մեկը շարունակում են մնալ նորարարությունները` այդ ցուցանիշը մեկ տարում 24.5–ից իջել է մինչև 23.3 միավոր։
Տարածաշրջանի երկրների համեմատությամբ ևս Հայաստանի դիրքերը համեստ են. Եվրոպայի զարգացող երկրների խմբում Հայաստանից ցածր ցուցանիշ ունեն միայն երեք պետություն, իսկ նախկին սոցիալիստական և հետխորհրդային երկրների խմբում Հայաստանը մեկ տարում նահանջել է երեք հորիզոնականով. հարևաններից Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, մինչդեռ զիջում է Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։
«Լույս» հիմնադրամի եզրակացությամբ` առանց ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման, նորարարությունների խթանման և մարդկային կապիտալի զարգացման Հայաստանը չի կարող ապահովել էներգետիկ ոլորտի կայուն առաջընթաց։
Լրահոս
0