00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը չի պատկերացնում` ինչպես է ռուսական կողմը միակողմանի չեղարկելու գազի պայմանագիրը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցԳազ
Գազ - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Գազ
Բաժանորդագրվել
Փաշինյանի պնդում է, թե ՌԴ-ի հետ առկա հարցերը լուծվելու են բացառապես գործընկերային և բարեկամական ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե Հայաստանն ունի գործող իրավական հիմքեր, որոնք պաշտպանում են երկրի շահերը։
«Գազի գնի թանկացման մասով ասեմ, որ մենք պայմանագիր ունենք, պայմանավորվածություններ ունենք` ընդ որում երկարաժամկետ։ Դժվար եմ պատկերացնում, թե պայմանագրի կողմը այդ պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Դա պայմանագրային գործելակերպ չէ»,– ասաց Փաշինյանը։
Այդուհանդերձ, գործադիրի ղեկավարը վստահեցրեց, որ կառավարությունն աչքի առաջ ունի բոլոր հնարավոր զարգացումները։
Փաշինյանի խոսքով` գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
«Այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ես լսում եմ 8 տարի՝ տարին 2 անգամ այս խոսակցության մեջ եմ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը շարունակեց պնդել, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա հարցերը լուծվելու են բացառապես գործընկերային ճանապարհով։ Նա հայտարարեց, որ ՌԴ-ի հետ հայկական կողմը «եղբայրաբար, բարեկամաբար ու համբերատար» կքննարկի ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Անհետևանք չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի հնարավոր թանկացման մասին
Լրահոս
0