ԵՄ–ն ՀՀ–ին առաջարկում է 18 մլն եվրոյով ստեղծել արտահանման խթանման գործակալություն
13:05 02.07.2026 (Թարմացված է: 14:01 02.07.2026)

© Photo : press office of the Government of RA
Բաժանորդագրվել
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով` ԵՄ–ն բացում է ՀՀ–ի համար արտահանման շուկաները։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Եվրոպական միությունը Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրո կհատկացնի առևտրային կարողությունները զարգացնելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարաեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն։ Այս 18 միլիոնը վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին»,- ասաց նա։
Լյայենի խոսքով` Եվրոպական միության կողմից առաջարկվող Ինքնավար առևտրային միջոցները (ATMs - Autonomous Trade Measures) նոր և լայն հնարավորություններ են բացում Հայաստանի տնտեսության ու արտահանողների համար։ Ըստ նրա` այս քայլն ուղղված է հայկական արտադրանքի մուտքը ԵՄ միասնական շուկա դյուրացնելուն և մաքսատուրքերի էական կրճատմանը:
«Այս միջոցների շնորհիվ կազատականացվի Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների մոտավորապես 80 տոկոսը: Սա նշանակում է, որ այդ ապրանքատեսակներն այլևս ենթակա չեն լինի մաքսային սակագների ու տուրքերի կիրառման, ինչը հայկական արտադրանքը կդարձնի առավել մրցունակ եվրոպական շուկայում: Հայաստանի արտադրողները հնարավորություն կստանան վերակողմնորոշել և վերաուղղորդել իրենց այն արտադրանքը, որը ներկայումս հիմնականում սպառվում է ռուսական շուկայում։ Այդ ապրանքները կարող են ուղղվել դեպի ԵՄ միասնական շուկա, որն ունի ավելի քան 400 միլիոն սպառող: Այս կարգավորումը գրեթե ամբողջությամբ բացում է Եվրամիության դռները հայկական ագրոպարենային և խմիչքների արտադրության ոլորտի համար. թարմ գյուղմթերք, բանջարեղեն և մրգի 99 տոկոս կարտահանվի, 90 տոկոս էլ խմիչքներ և ոգելից խմիչքներ»,– շարունակեց Լյայենը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևանում էլ, ինչպես Բաքվում, խոսեց «Գլոբալ դարպասներ» փաթեթի կարևորության և տրամադրվող 200 միլիոն եվրոյի մասին` շեշտելով, որ ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ են մինչև 2 միլիարդ եվրո տրամադրել՝ խթանելու ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային նախագծերի համար ամբողջ Հարավային Կովկասում։
Բացի այդ, ըստ Լյայենի, հուլիսի կեսերին ԵՄ-ն փորձագետներ կգործուղի Հայաստան՝ արտադրողների և արտահանողների հետ աշխատելու համար, որպեսզի վերջիններս կարողանան օգտվել Եվրամիության ընձեռած այս արտոնություններից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Ավելի վաղ՝ մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով:
Մայիսի 22-ին հայտարարվեցծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Այդ ֆոնին Եվրոպական միությունը հայտարարեց, որ կաջակցի հայկական արտադրողներին նոր շուկաներ գտնելու հարցում։