00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իսրայելը Թուրքիայի հետ «ռազբորկայի» ֆոնին է բարձրացրել Հայոց ցեղասպանության թեման. Իգիթյան

© Sputnik / Andranik GhazaryanԿարեն Իգիթյան
Կարեն Իգիթյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Իգիթյանը նշում է, որ ՀՀ իշխանությունների հրաժարումը 1915 թվականի Ցեղասպանության ճանաչման գաղափարից արձակեց Թուրքիայի ձեռքերը, և վերջինս Ղարաբաղի դեմ պատերազմում օգնեց Ադրբեջանին։
Ի տարբերություն Իսրայելի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների համար այդ պահի քաղաքական իրավիճակի գործոնը առաջնային պատճառ չէր նման որոշում ընդունելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` Արման Վանեսքեհյանի հեղինակային «Իրականում» նախագծի շրջանակում, ասում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը։ Հասկանալի է, որ երկրներից յուրաքանչյուրն ուներ իր նկատառումներն ու շահերը, բայց այն, ինչ հիմա անում է Իսրայելը, չափազանց բացահայտ է…

Իսրայելի կառավարության կողմից 1915 թվականի Ցեղասպանության ճանաչումը ակնհայտորեն իրավիճակային է

Աշխարհաքաղաքական և իրավական հարթություններում Իսրայելն այժմ լրջագույն խնդիրներ ունի։ Մեր զրուցակցի կարծիքով` առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ Իսրայելի ղեկավարությունը հիմա փորձում է ինչ-որ քննարկում ստեղծել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ` մի տեսակ «հավասարակշռելով» այն ամենը, ինչ ժամանակին արել են թուրքերը և ինչ հիմա անում է ինքը։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ Հայոց ցեղասպանության մասին բուն իսրայելական հասարակությունում, ընդհանրապես հրեա ժողովրդի շրջանում,արդեն վաղուց կա քննարկում։ Շատերն են ասել և հիմա էլ այն կարծիքին են, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն չճանաչելը ամոթալի և անբարոյական է։
Փորձագետը նշում է, որ նախկինում Իսրայելի ղեկավարությունը փորձում էր շրջանցել այդ հարցը՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Եվ հենց այդ իրավիճակն է հիմա փոխվել։
Իսրայելի՝ ցեղասպանության թեմային անդրադառնալու գլխավոր պատճառն այժմ դաշնակից Թուրքիայի հետ վերջնականապես փչացած հարաբերություններն են։ Բայց չէ՞ որ նույն Անկարան Գազայի ողբերգական իրադարձությունների ժամանակ կտրականապես և կոշտ արտահայտվելով իր վաղեմի դաշնակցի դեմ` շարունակում է էներգակիրներ մատակարարել Թել Ավիվին։ Քաղաքագետը հիշեցնում է՝ Իսրայելը ռմբակոծել է Իրանը՝ ավիացիան լիցքավորելով հենց թուրքական տարածքով մատակարարվող ադրբեջանական կերոսինով։

Ցեղասպանությունից հրաժարվելու իր դիրքորոշմամբ Հայաստանի ղեկավարությունը ազատեց Թուրքիայի ձեռքերը

Ակնհայտ է, որ պաշտոնական Թել Ավիվի ներկայիս մոտեցումը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցում կոնկրետ նպատակ ունի։ Իգիթյանը վստահ է՝ սա ընդամենը փորձ է Անկարայի հետ դիվանագիտական լուրջ «ռազբորկաների» նախաշեմին ևս մեկ հաղթաթուղթ ձեռք բերելու։ Արդյոք Հայոց ցեղասպանությունը կճանաչվի Քնեսեթի մակարդակով, թե Իսրայելը կրկին այն «կշրջանցի»՝ օգտագործելով միայն բուն թրենդը առաջիկա բանակցությունների համար՝ կտեսնենք ավելի ուշ։
Ինչ վերաբերում է Թել Ավիվի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը պաշտոնական Երևանի վերաբերմունքին (կամ դրա բացակայությանը), ապա այստեղ պետք է հիշել, որ Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ չի արձագանքի Քնեսեթի հնարավոր որոշմանը:
Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի որոշմանը
Իրականում Իսրայելի դիրքորոշումը կարելի էր օգտագործել գլոբալ աշխարհաքաղաքական ասպարեզում, եթե Հայաստանի իշխանություններն ի սկզբանե չհրաժարվեին Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից:
Քաղաքագետը ընդգծում է՝ հարկ է հասկանալ, որ որքան շատ երկրներ ճանաչեն անցյալ դարի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն, այնքան ամուր կապված կլինեն Թուրքիայի ձեռքերը։ Իսկ քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դեռևս 2018-ից հայտարարել էր հակա-սփյուռքի և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու քաղաքականություն, դա, քաղաքագետի խոսքով, հնարավորություն տվեց Թուրքիային բացահայտ կերպով օգնել Ադրբեջանին և՛ Արցախի դեմ պատերազմում, և՛ հետագայում Արցախիի հայության բռնի տեղահանման գործում։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման չպետք է վերածվի քաղաքական զենքի, և այդ հարցում չեզոքություն պահպանելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։
Իսրայելի սառը հաշվարկը և Հայաստանի լռությունը. ուր է տանում Ցեղասպանության ընդունման թեման
Լրահոս
0