https://arm.sputniknews.ru/20260630/erdvoghann-arajin-angam-ardzaganqel-e-hajvoc-ceghaspanutjuny-tshanachelu-israjeli-vorvoshmany-104029327.html
Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի որոշմանը
Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի որոշմանը
Sputnik Արմենիա
Թուրքիայի առաջնորդը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T22:34+0400
2026-06-30T22:34+0400
2026-06-30T22:34+0400
իսրայել
հայոց ցեղասպանություն
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101090834_0:0:1501:844_1920x0_80_0_0_f369f2a695b0b8a36a23a3d85face381.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշումը։Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել էր քաղաքական և Գազայում տիրող իրավիճակի հետ կապված։Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։Ավելին, Էրդողանը պնդում է, թե Թուրքիայի պատմության մեջ «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն չկա»։«Մեր փառապանծ հազարամյա պատմության ընթացքում եղել են միայն արդարություն ու կարեկցանք»,-պնդում է Թուրքիայի ղեկավարը։
իսրայել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101090834_45:0:1378:1000_1920x0_80_0_0_a20695d8beb13d98b34ceceb1319e05b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
իսրայել, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանն առաջին անգամ արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի որոշմանը
Թուրքիայի առաջնորդը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու
Իսրայելի կառավարության որոշումը։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել էր քաղաքական և Գազայում տիրող իրավիճակի հետ կապված։
Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։
«Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերն աղտոտված են Գազայի 73 հազար անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով Իսրայելին։
Ավելին, Էրդողանը պնդում է, թե Թուրքիայի պատմության մեջ «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն չկա»։
«Մեր փառապանծ հազարամյա պատմության ընթացքում եղել են միայն արդարություն ու կարեկցանք»,-պնդում է Թուրքիայի ղեկավարը։