00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իսրայելի սառը հաշվարկը և Հայսատանի լռությունը. ուր է տանում Ցեղասպանության ընդունման թեման

© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanՌուբեն Մելքոնյանը
Ռուբեն Մելքոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Ռուբեն Մելքոնյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելը դիտարկում է բացառապես Թուրքիայի դեմ քայլերի, հակաքայլերի, կիսաքայլերի կոնտեքստում։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայում անկեղծության բաղադրիչը հասցված է մինիմումի, սա մարդասիրական և արժեհամակարգային մոտեցում չէ, սա սառը, քաղաքական, պրագմատիկ հաշվարկ է` հենված այսօրվա թուրք-իսրայելական հարաբերությունների բնույթի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նշենք` հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն առաջիկայում պետք է հանձնվի Քնեսեթի դատին։
Ռուբեն Մելքոնյանը նկատում է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության խնդրին ուշադրություն է դարձնում և համաշխարհային մեդիայում աղմուկ է բարձրանում այն ժամանակ, երբ լարվում են Թուրքիայի հետ հարաբերությունները։ Նա նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ թեև ճանաչման ճակատագիրը դեռ անհայտ է, բայց երկու կողմերի` Թուրքիայի և Իսրայելի քարոզչությունը լայնորեն կիրառում է «ցեղասպանություն և «ցեղասպան» որակումները փոխադարձ հռետորաբանության մեջ։
«Այնպես որ, կարծում եմ` ճիշտ կլինի, որ մեր մոտեցումները լինեն հնարավորինս զուսպ, մանավանդ որ չկա դեռ իսրայելական խորհրդարանի կողմից վավերացում»,– նշում է թուրքագետը։
Հղում անելով իսրայելական մամուլին` Մելքոնյանը նկատում է, որ այդ երկրի խորհրդարանում արձակուրդի ժամանակն է, և հարց է` արդյոք Քնեսեթը կհասցնի քննարկել հարցը մինչ ամառային հանգստի գնալը։
Երկրորդ խնդիրը Իսրայելում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասվող խորհրդարանական ընտրություններն են, և այն, թե ինչպես Հայոց ցեղասպանության հարցը կարող է անդրադառնալ քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշի վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Մելքոնյանը նկատում է, որ երկկողմ շահարկումներում հարցի իրական հասցեատիրոջ գործոնն ուղղակի զրոյացվում է։
«Հայաստանը որևէ կոնֆիգուրացիայի, որևէ հարցի կոնտեքստում, ըստ էության, գործոն չէ։ Այսինքն՝ Իսրայելը կընդունի, չի ընդունի, կճանաչի, չի ճանաչի և այլն, Հայաստանը չկա այդ խաղի մեջ»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ իրավիճակում Ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող նաև ազդել հայ–թուրքական հարաբերությունների վրա։
Սրանով է թուրքագետը բացատրում նաև այսօրվա իշխանությունների պասիվությունն ու չեզոքությունը։
Բանն այն է, որ ՀՀ իշխանությունն առ այս պահը որևէ մեկնաբանություն թեմայի շուրջ չի արել։ Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե արձագանքելու կարիք չի տեսնում։
«Որովհետև մեկնաբանելու համարձակություն չունեն, մեկնաբանելու համար քաղաքական ռեսուրս չունեն, քանի որ իրենց արտաքին քաղաքականությունն այնքան չակերտավոր հմտորեն են վարել, որ նույնիսկ այս որոշման մեկնաբանման տեղ չեն թողել, լիազորություններ իրենք իրենց չեն թողել»,–շեշտում է Մելքոնյանը։
Փորձագետը չի բացառում, որ ՀՀ իշխանության լռությունը ոչ միայն կշարունակվի, այլև հնարավոր է` նրանք կուլիսներում իրենց թուրք և ադրբեջանցի գործընկերներին հավաստիացնեն, որ այս ամենի հետ իրենք կապ չունեն և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Իսրայելի որոշման վրա։
«Չեմ բացառում այն նաև սարսափազդու սցենարը, որ է Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով Հայաստանը անգամ հրապարակային հանդես գա Իսրայելի այս քայլերի քննադատությամբ` մեղմ կամ կոշտ։ Անցնող 8 տարիներին Հայաստանն ու հայ ժողովուրդը տեսել է ամեն ինչ, ինչը որ հնարավոր չէր երևակայել, և սա այդ կոնտեքստում է»,–նշում է մասնագետը։
Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և այն պայմանավորել Գազայում տիրող իրավիճակի հետ։
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Թել Ավիվին կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը` նշելով, թե «նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ծառայում են առկա հակասությունների խորացմանը, խանգարում են տարածաշրջանում կայուն խաղաղության և համերաշխության հաստատման ջանքերին»:
ՀՀ ԱԳՆ–ն շարունակում է լռություն պահպանել թեմայի շուրջ։ Օրեր առաջ ԱԳՆ խոսնակը մամուլին ասել էր, որ ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ։
Իսրայելի «պատմական հիշողությունը» և Հայոց ցեղասպանության շահարկումը. ի՞նչ պետք է անի ՀՀ–ն
Լրահոս
0