00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը Իսրայելի կառավարության ընդունած բանաձևին արձագանքելու կարիք չի տեսնում

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` Հայոց ցեղասպանության զենքայնացման մեջ չմտնելը բխում է ՀՀ–ի շահերից։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարիք չի տեսնում արձագանքելու Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ Նա այդ մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Հունիսի 28–ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Այժմ բանաձևը պետք է քվեարկության դրվի Քնեսեթում։
«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,– ասաց ՀՀ վարչապետը։
Ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ևս չեն մեկնաբանել Իսրայելի կառավարության այս որոշումը։
Լրահոս
0