https://arm.sputniknews.ru/20260602/haj-ev-turq-gvortsararnery-karsum-handipel-en-inch-en-qnnarkel-102930004.html
Հայ և թուրք գործարարները Կարսում հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Հայ և թուրք գործարարները Կարսում հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T20:34+0400
2026-06-02T20:34+0400
2026-06-02T20:58+0400
հայաստան
թուրքիա
գործարար
առևտուր
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102929144_0:38:750:460_1920x0_80_0_0_4ab3d3c3f082cc132ba390c5cd1ecb56.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայ և թուրք գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։ Տեղեկությունը հայտնում է PolitiKars կայքը։Նշվում է, որ հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն իր հերթին շեշտել է` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։Թուրք և հայ գործարարները նաև փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102929144_0:0:664:498_1920x0_80_0_0_e9e73f4fb30ace6d3e4a9ef6688917b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, գործարար, առևտուր, տնտեսություն
հայաստան, թուրքիա, գործարար, առևտուր, տնտեսություն
Հայ և թուրք գործարարները Կարսում հանդիպել են. ի՞նչ են քննարկել
20:34 02.06.2026 (Թարմացված է: 20:58 02.06.2026) ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայ և թուրք գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։ Տեղեկությունը հայտնում է
PolitiKars կայքը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։
«Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Նա հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորման»,–գրում է կայքը։
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն իր հերթին շեշտել է` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։
Թուրք և հայ գործարարները նաև փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։