https://arm.sputniknews.ru/20260608/arajikajum-hnaravvor-e-turqiaji-gvortsararneri-het-handipum-lini-hajastanum-mirzvojan-103249188.html
Առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի Հայաստանում․ Միրզոյան
Առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի Հայաստանում․ Միրզոյան
Sputnik Արմենիա
Երկու երկրների գործարարների, առանձին կազմակերպությունների միջև քննարկումներ են ընթանում։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T14:20+0400
2026-06-08T14:20+0400
2026-06-08T14:22+0400
արարատ միրզոյան
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103244620_0:83:1600:983_1920x0_80_0_0_3348de7bf3de5129b14974b118f935a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված տնտեսական գործընթացը նաև քաղաքական լավ արդյունքներ է բերելու։ Այսօր ԱԺ-ում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Հիշեցրեց, որ հունիսի 2-ին Կարսում հանդիպում էր տեղի ունեցել հայ և թուրք գործարարների միջև։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ այս հանդիպումն էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած շփումներից։Նրա տեղեկություններով՝ երկու երկրների գործարարների, առանձին կազմակերպությունների միջև քննարկումներ են ընթանում։ Վստահ է, որ այդ ամենի շոշափելի պտուղները շուտով տեսանելի կլինեն։Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103244620_90:0:1511:1066_1920x0_80_0_0_667a85047fe7ab3969e98e0c6b33cd44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, թուրքիա
արարատ միրզոյան, հայաստան, թուրքիա
Առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի Հայաստանում․ Միրզոյան
14:20 08.06.2026 (Թարմացված է: 14:22 08.06.2026) Երկու երկրների գործարարների, առանձին կազմակերպությունների միջև քննարկումներ են ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված տնտեսական գործընթացը նաև քաղաքական լավ արդյունքներ է բերելու։ Այսօր ԱԺ-ում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցրեց, որ
հունիսի 2-ին Կարսում հանդիպում էր տեղի ունեցել հայ և թուրք գործարարների միջև։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ այս հանդիպումն էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած շփումներից։
«Շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան երեք նահանգների գործարար շրջանակների կողմից, շատ էական մեծ հետաքրքրություն։ Ես կարծում եմ, որ սա այս առումով շատ մեծ ստարտ է։ Ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում կունենանք երկրորդ հանդիպումը ՀՀ տարածքում»,- ասաց Միրզոյանը։
Նրա տեղեկություններով՝ երկու երկրների գործարարների, առանձին կազմակերպությունների միջև քննարկումներ են ընթանում։ Վստահ է, որ այդ ամենի շոշափելի պտուղները շուտով տեսանելի կլինեն։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։