00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կայացրած որոշումը քաղաքական է. Թուրքիայի ԱԳՆ

© Photo : Republic of Türkiye Ministry of Foreign AffairsԹուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2026
Թուրքիայի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրը Իսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
«Իսրայելի կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի և անտեսում է պատմական և իրավական փաստերը», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Անկարան նաև կարծում է, որ այս քայլը ընդգծում է այն իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլ իսրայելցի առաջնորդներ՝ Գազայի հատվածում իրենց գործողությունների հետ կապված միջազգային իրավական գործընթացների ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ իրենք կշարունակեն ձգտել վերջ դնել Իսրայելի քաղաքականությանը, որն «ուղղված է տարածաշրջանի անկայունացմանը»։
Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:
ՀՀ ԱԳՆ–ն չի մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչումը։
Լրահոս
0