https://arm.sputniknews.ru/20260625/mamulum-aghmukn-aveli-shat-er-qan-getni-vra-khudatjany-gazi-gni-pvopvokhman-lureri-masin-103830818.html
Մամուլում աղմուկն ավելի շատ էր, քան գետնի վրա. Խուդաթյանը` գազի գնի փոփոխման լուրերի մասին
Մամուլում աղմուկն ավելի շատ էր, քան գետնի վրա. Խուդաթյանը` գազի գնի փոփոխման լուրերի մասին
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` ՀՀ կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցությունը համատեղ աշխատանքային պայմանագրերի շրջանակում, որոնք վստահաբար... 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T13:35+0400
2026-06-25T13:35+0400
2026-06-25T13:35+0400
հայաստան
ռուսաստան
գազ
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98343024_0:67:1280:787_1920x0_80_0_0_b81f0970ed1dee9a1e7f718d65ab5757.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գնի շուրջ ակտիվ աշխատում է ինչպես «Գազպրոմի» գործընկերների, այնպես էլ ռուսական կողմի գործընկերների հետ, իրավիճակը կառավարելի է։ 24news-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։Հիշեցնենք` Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:Անհետևանք չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի հնարավոր թանկացման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98343024_72:0:1209:853_1920x0_80_0_0_12478ce6ece273008deac849630886bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գազ, դավիթ խուդաթյան
հայաստան, ռուսաստան, գազ, դավիթ խուդաթյան
Մամուլում աղմուկն ավելի շատ էր, քան գետնի վրա. Խուդաթյանը` գազի գնի փոփոխման լուրերի մասին
Նախարարի խոսքով` ՀՀ կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցությունը համատեղ աշխատանքային պայմանագրերի շրջանակում, որոնք վստահաբար, երկարաժամկետն են։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գնի շուրջ ակտիվ աշխատում է ինչպես «Գազպրոմի» գործընկերների, այնպես էլ ռուսական կողմի գործընկերների հետ, իրավիճակը կառավարելի է։ 24news-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մայիսի 27-ին
հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին
հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
«Ինչպես վարչապետն ասել է, մենք աշխատանքային պրոցեսի ընթացքում բազմաթիվ էդպիսի նամակներ ենք ստացել, սովորականից տարբերվող պրոցես չունենք, կառավարելի է, շփվում և ակտիվ աշխատում են «Գազպրոմի» մեր գործընկերների հետ, ռուսական կողմի մեր գործընկերների հետ։ Այս պահին ավելացնելու բան չկա։ Պետք է ասեմ, որ մամուլում այս հարցի հետ կապված աղմուկն ավելի շատ էր, քան գետնի վրա։ Իրականությունը շատ ավելի լավ է, նորմալ աշխատանքային։ Շարունակում ենք համատեղ աշխատանքային պայմանագրերի շրջանակներում, որոնք վստահաբար երկարաժամկետն են»,– ասել է Խուդաթյանը։
Հիշեցնենք` Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: