00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անհետևանք չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի հնարավոր թանկացման մասին

© SputnikՄեսրոպ Մեսրոպյան
Մեսրոպ Մեսրոպյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Մեսրոպ Մեսրոպյանը պնդեց` գազի գնի թանկացման դեպքում առաջիկա 6 ամսում ցնցումային իրավիճակ չի լինի, քանի որ ռուսական կողմի հետ կնքված պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի սկիզբն է։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ–ի համար գազի գնի թանկացման դեպքում որևէ աշխարհացունց բան չի լինի, բայց դա անհետևանք էլ չի մնա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այս հայտարարությունն արեց լրագրողների հետ ճեպազրույցում`անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացման հարցին։
«ՀՀ–ում էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 30-35 տոկոսը, կախված տարվանից, արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում։ Հետևաբար, եթե գազի գինը X դրամով թանկանա, ապա նշված տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա բացասական կլինի։ Դրանից որևէ աշխարհացունց բան տեղի չի ունենա. վերականգնվող էներգետիկան այս տարիներին զարգացել են։ Միայն արևային կայանների գոյությունը մեր իրականությունում մեզ կապահովագրի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերն ունենալուց»,– ասաց Մեսրոպյանը։
Նրա խոսքով` գազի գնի թանկացման դեպքում ենթադրվում է, որ անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն, բայց վստահեցրեց` հովհարային անջատումների պատկեր կամ օրերով ու ժամերով հոսանքազրկումներ չեն լինի։
ՀԾԿՀ նախագահն ընդգծեց` վաճառվող գազի գնի մասին ռուսական կողմի հետ կնքած պայմանագրով սակագները գործելու են մինչև 2027 թվականի սկիզբը, հետևաբար առաջիկա 6 ամսում ցնցումային իրավիճակ չի լինի։ Ըստ Մեսրոպյանի` անցած տարիների ընթացքում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել գազի համակարգում, ու դա բավականին մեծ գումար է։ Անհրաժեշտության դեպքում այդ լրացուցիչ օգուտները կարող են որոշակի ժամանակահատված ուղղվել գազի սակագնի մեղմմանը, որպեսզի կենցաղային սպառողները ծանր սոցիալական վիճակում չհայտնվեն։ Մեսրոպյանը նշեց, որ այդ ընթացքում էլ ՀՀ–ն կփնտրի գազի այլ շուկաներ։
Չբացառեց, որ պայմանագրի ավարտից հետո և դրա չերկարացման դեպքում կարելի է գազը գնել Ադրբեջանից, Իրանից և Թուրքմենստանից։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Լրահոս
0