00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այս ամենն արվում է պահի էֆեկտի համար․ Լևոն Քոչարյանը՝ Ավետիք Չալաբյանի գործի մասին

© SputnikԼևոն Քոչարյանը դատարանի բակում
Լևոն Քոչարյանը դատարանի բակում - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Լևոն Քոչարյանը դատարանի բակում
Բաժանորդագրվել
Քոչարյանի կարծիքով՝ ձերբակալությունները շարունակվելու են, այս ամենի նպատակը մարդկանց անընդհատ լարվածության մեջ պահելն է։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները վերջին տարիներ ավելի շատ քարոզչական բնույթ ունեն, դրանց նպատակն իշխանությունների համար համապատասխան էֆեկտ ստեղծելն է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
Այսօր դատարանը՝ Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, քննում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցը։ Լևոն Քոչարյանը դատարան էր եկել իր գործով (նա մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց կողմից բերման ենթարկելու գործընթացին խոչընդոտելու համար, խմբ․)։
«Ավելի շատ այս գործերը ստեղծվում են մամուլի հաղորդագրություն տալու համար, որի վրա հետո տարբեր ՔՊ-ականներ, պատգամավորներ, քարոզիչներ սկսում են թեման շահարկել, հետո կարող է 1-2 ամիս կամ 1 տարի հետո այս գործը փլվի, բայց դրա մասին, որպես կանոն, ոչ մեկը չի հիշում, մնում է այդ պահի էֆեկտը։ Նման գործերը շատ են, նաև իմ հետ կապված․ մեծ շուքով սկսում են, հետո էդ գործը կա՛մ հենց նախաքննության փուլում է կարճվում, կա՛մ դատարանում է փլվում, բայց իրենց էդ էֆեկտն է պետք՝ մարդկանց մոլորեցնելու համար»,- նշեց Քոչարյանը։
Վստահ է, որ ձերբակալությունների շարքը շարունակվելու է։ Առհասարակ, նրա տպավորությամբ իրավապահ մարմիններն ամեն օրվա համար մի «անակնկալ» են պահում, որ անսպասելի դաշտ նետեն ու մարդկանց անընդհատ լարվածության մեջ պահեն։
Իրավապահները խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնատար անձանց համոզել է, որ իրենց լիազորություններն օգտագործելով՝ միջամտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Այսօր վաղ առավոտյան ՔԿ ծառայողները նրա տանը խուզարկություն են կատարել, ձերբակալել նրան։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացված։
Լրահոս
0