00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔԿ–ն հայտնել է Ավետիք Չալաբյանին ձերբակալելու պատճառը

© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Ըստ ՔԿ–ի` առերևույթ փաստական տվյալներ են ստացել, որ խոչընդոտվել է ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց կամքը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Հայաքվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը այլ պետության պաշտոնատար անձանց համոզել է, որ իրենց լիազորություններն օգտագործելով միջամտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։
Որոշ իշխանամետ սոցիալական էջեր ու տելեգրամյան ալիքներ ընտրություններից մեկ օր առաջ տարածել էին Չալաբյանի և Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների հետ զրույցի ձայնագրությունը՝ պնդելով, որ նա առաջարկել է «ճնշել» Ռուսաստանում բնակվող ձեռնարկատերերին, որպեսզի նրանց ընկերություններում աշխատող քաղաքացիները մեկնեն Հայաստան և մասնակցեն քվեարկությանը։

«Ա.Չ.–ն 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ և համոզելու ու շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որ նրանք իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող քաղաքացիներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։

ՔԿ–ից պնդում են, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ա.Չ.-ն է:
Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստելու հոդվածով։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանին ձերբակալել են այսօր, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Բնակարանի խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել. Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնել
Լրահոս
0