Իրավապահները խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները
10:40 23.06.2026 (Թարմացված է: 11:14 23.06.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է։ Խուզարկել են նաև նրա ավտոմեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրավապահներն այսօր առավոտյան ժամը 8։30–ին մտել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ իրեն և փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել ներս։ Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրավապահները գործողություններ իրականացնում Սաղթելյանի տանը։
Ավելի ուշ փաստաբան Հարությունյանը նշեց, որ Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է։ Խուզարկել են նաև նրա ավտոմեքենաները և ոչինչ չեն հայտնաբերել։

Քննչական կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում Իշխան Սաղաթելյանի տանը կատարվում են քննչական և վարութային գործողություններ։