00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավելի քան 10 հոգևորականներ ծանուցագրերի պատճառով չեն կարողացել Հայաստանից վերադառնալ ՌԴ

© Sputnik / Илья ПиталевОбряд крещения военнослужащих недалеко от передовой линии (2 ноября 2020). Карабах
Обряд крещения военнослужащих недалеко от передовой линии (2 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
Հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ինչը խաթարել է ծխերի բնականոն գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորականներ ՀՀ-ում վարժական հավաքների ծանուցագրերի պատճառով չեն կարողացել Հայաստանից վերադառնալ իրենց ծառայության վայրեր։ Այս մասին հայտնում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։
«Հայաստան կատարած այցի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորականներ ստացել են զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր... Հապճեպ և անսպասելի հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ինչը խաթարել է ծխերի բնականոն գործունեությունը։ Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների 2 հոգևոր սպասավորների «Զվարթնոցում» արգելել է մեկնել ՌԴ։
«Արսեն քահանա Իսրայելյանը (Վորոնեժ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի) և Երեմիա քահանա Վարդանյանը (Իժևսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ, արդեն մասնակցում են հավաքներին», – պարզաբանել են թեմից:
Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ փետրվարի 1-ից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:
Լրահոս
0